216.400 դրամ և ավել… որքան գումար կարող եք ստանալ, եթե Խնայբանկում ներդրած ավանդ եք ունեցել

Կառավարությունը հունվարի քսանյոթին որոշում է ընդունել փոփոխություն կատարել 2014 թ-ի ապրիլի քսաներեքի N 460-Ն որոշման մեջ, ըստ որի նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի տասը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու

իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած, 1938 թվականի դեկտեմբերի երեսունմեկը ներառյալ ծնված քաղաքացիները։ Նախկինում ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ-ի դեկտեմբերի երեսունմեկը ներառյալ ծնված քաղաքացիները։ Համաձայն «2006 թվականի պետական

բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ութերրորդ հավելվածի չորրորդ կետի փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի. Ավանդի գումրի չափը (խորհրդային ռուբլով)` տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)՝ հազարից ոչ ավելի՝ ավանդի գումարը X 84, 1001-ից մինչ երեք հազարը (ներառյալ)՝ 84000+(ավանդի հազար

խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 29.4), 3001-ից մինչ հինգ հազարը (ներառյալ)՝ 142800+(ավանդի երեք հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 16.8), 5001-ից մինչև տասը հազար (ներառյալ)՝ 176400+(ավանդի հինգ հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 8), 10000-ից ավելի՝ 216400+(ավանդի 10 հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 4)։

(Visited 208 times, 1 visits today)