2020 թվականից բոլոր կենսաթոշակները կավելանան միջինում 10 տոկոսով

Картинки по запросу տարեց զույգեր

Հոկտեմբերի մեկը  տարեցների միջազգային օրն է

Հայաստանի Հանրապետության բնակչության 14 %- ը՝ 420 000 մարդ, 63 տարին անց են:

Հայաստանի չորս պետական տուն-ինտերնատներում և «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում ապրում է 1210 տարեց մարդ: Պետական տուն-ինտերնատներում բնակվող անձանց խնամքի համար ՀՀ պետական բյուջեից այս տարի հատկացվել է 2 մլրդ 148 մլն դրամ:

Պետության կողմից 4 900 տարեցների համար տնային խնամք է իրականացվում: Տնային խնամքի համար շուրջ 350 մլն դրամ է հատկացվում պետբյուջեից: Նախարարության համակարգում գործող տուն-ինտերնատներում մեկ շահառուի խնամքի մեկ օրվա ծախսը միջինում կազմում է 3700 դրամ:

2020 թվականից բոլոր կենսաթոշակները կավելանան միջինում 10 տոկոսով:

Նախարարությունը հայտնու է, որ մշակվել է «Տարեցների խնամքի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների զարգացման ռազմավարությունը»: Փաստաթուղթն ուղղված է ոչ միայն նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, այլև տարեցների ակտիվ, արժանավայել և առողջ ծերացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

2020-2024 թթ.-ին կստեղծվեն 6-10 հոգու համար նախատեսված փոքր տներ, տնային համայնքահեն այլընտրանքային խնամքի տեսակներ, զբաղվածության և ժամանցի այլընտրանքային ցերեկային կենտրոններ, կձևավորվի անհատական օգնականի ինստիտուտը:

(Visited 27 times, 1 visits today)