«2-րդ ու 3-րդ նախագահները ադրբեջաներեն են խոսել Ալիևի հետ, էդ ինչ էին խոսում». Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին

 

«Երբ այս կարգի ելույթներ եմ լսում, ինձ շատ վատ եմ զգում, հաշվի առնելով, որ խորհրդարանն արդեն 2 տարի է գումարված է, պետք է ըմբռնում լիներ, գիտակցություն լիներ՝ ուր ենք գնում, ինչ ենք ուզում մեր երկրի համար»,- ԱԺ իր ելույթում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Ի՞նչ է նշանակում 2022թ-ի տարեկան զեկույց, այն ինչ 2022-ին կատարվել է, այն ձեռքբերումները, աննախադեպ աճը, այն սոցիալական վճարները, այն, որ բանակը դառնում է հայկական․ մեր բանակը հայկական չի եղել ու բոլորդ լավ գիտեք, որ նստած հեռախոսներով, sms-ներով տեղեկություն են հաղորդել այլ երկրների։ Ու ձեր ժամանակ է եղել այդ ձևի բանակ, լավ գիտեք, որ այդպիսի բանակ ենք ունեցել։ Հիմա կառուցելով գնում ենք, ինչքան հնարավոր է»,- ասաց Սուքիասյանը դիմելով ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին։

Պատգամավորը պատասխանեց նաև Ագնեսա Խամոյանի քննադատությանը՝ ուղղված ԱԳՆ-ին․ «ԱԳՆ-ն ՀՀ արտաքին գերատեսչությունն է, դա ինչ արհամարհական վերաբերունք է։ Ես կարո՞ղ եմ հարց տալ տիկին Խամոյանին՝ 2-րդ և 3-րդ նախագահը լավ ադրբեջաներեն էին խոսում Ադրբեջանի նախագահի հետ ժպտում էին, կարո՞ղ եմ իմանալ այդ ինչ էին խոսում։ Դա ի՞նչ ձև է, մի հատ էլ երկրի վարչապետին հարցնում եք՝ այդ ի՞նչ էիք բանակցում։ Ես էլ ասում է, այդ որ ադրբեջաներեն իրար հետ խոսում էին,հիմա թող բերեն՝ ինչ են խոսել»։

Մանրամասները՝ տեսանյութում․