1997թ.-ն էր։ Քոչարյանը ինձ կանչեց իր կաբինետ ու պահանջեց, որ ես «Արաքս» ավիաընկերության 50 տոկոսը տամ իրեն։ Ես իրեն պատասխանեցի… Շահեն Պետրոսյանը՝ Քոչարյանի հրե շությունների մասին

Ազգային ավիափոխադրող կոր ծանողը ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտության մասին է խոսում: Բաց երկնքի դեկլարատիվ փաստաթղթի ստեղծման 400.000 ԱՄՆ դոլարի մս խման հեղինակը, խոսում է դրա վն ասի վերաբերյալ: Ավիատոմս ծախողին ավիացիայի ղեկավար նշանակելու վնա սարարության մասին խոսացողը

Բաքվից անհայտ անձնավորության դնում է ավիափոխադրումների գլխին։ Ռոբերտ Քոչարյանը շարքային ստախոս է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում ասաց քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը օրերս Ապարանում ընտրողների հետ հանդիպման

ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պիտի ազգային ավիափոխադրող ունենա: «Պատ երազմի ժամանակ բոլորը հասկացան, որ դա մեծ խնդիր է: Իմ նախագահության ժամանակ ազգային փոխադրողը իրականացնում էր չվերթներ մենակ Եվրոպայում 7 ուղղություններով»,-ասել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ պետք է ինչ-որ հայրենական ավիաընկերության օգնել ոտքի կանգնել որպես

ազգային փոխադրող: « Երեք տարում կո րծանեցին եղածը: Իմ ունեցած տեղեկություններով՝ կառավարումը ընդհանրապես փլուզեցինք: Մտածում են, եթե մարդը տոմս է վաճառել, կարելի է նշանակել քաղավիացիայի վարչության պետ: Դա նշանակում է, որ նրանք բացարձակապես չեն հասկանում՝ ինչ է կառավարումը»,-նշեց նախկին նախագահը՝ հիշեցնելով, որ իր նախագահության վերջին տարիներին ուղեւորահոսքը գերազանցել է մեկ միլիոնը: Շահեն Պետրոսյանը պատմեց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ էր, իրեն հրավիրել է իր աշխատասենյակ ու պահանջել է, որպեսզի ինքը «Արաքս» ավիաընկերության հիսուն տոկոսը տա իրեն։ «1997 թվականն էր։ Քոչարյանը ինձ կանչեց իր կաբինետ և պահանջեց, որ ես «Արաքս» ավիաընկերության հիսուն տոկոսը տամ իրեն։ Ես իրեն պատասխանեցի՝ վարչապետ մարդ ես, կարող ես մտնել պետռեգիստր եւ նայել, թե ովքեր են

«Արաքս»-ի հիմնադիրները, տնօրենը ով է, տեղակալները ովքեր են։ Ես միայն քաղավիացիայի վարչության պետն եմ։ Ճիշտ է, ես աջակցել եմ «Արաքս» ավիաընկերությունը ոտքի կանգնի, աջակցել եմ այնպես, ոնց մնացած մասնավոր ավիաընկերությունների դեպքում։ Այո, մենք երեք հզոր ավիաընկերություն ունեինք՝ սկսած հայկական ավիաուղիներից։ Մեր բարեփոխումների ծրագրում էր, որ մենք պետք է ներքին ու արտաքին մրցակցություն

ունենանք, որ մոնոպոլիաներ չլինեն շուկայում։ Եվ մենք դա իրականացրել էինք, սատարել էինք մասնավոր ընկերությունների ոտքի կանգնելուն, այդ թվում «Արաքս» ավիաընկերությանը։ Իսկ Քոչարյանը հրավիրել էր իր կաբինետ և ասում էր, որ «Արաքս»-ի հիսուն տոկոսը պետք է տամ իրեն։ Էդ խելքով էլ իրենք վարչապետ էին աշխատում, 50/50 ամեն ինչի մեջ փայ մտնելով էլ աշխատում էին

Էդպես եղավ «Արմենթելի» , «Արմենիա» հյուրանոցի, հանքաարդյունաբերության դեպքում։ Քոչարյանը կամաց-կամաց ամեն ինչ քան դեց երկրում, հիմա հանկարծ ասում է, թե պիտի վերականգնել»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանին մերժելուց հետո արդեն 1998 թվականի փետրվարին, դեռ նախագահ չդարձած, կառավարության որոշմամբ «Արաքս» ավիաընկերությունը վերացրեց. «Երբ ես Ռոբերտ

Քոչարյանին մերժեցի, իսկ մերժեցի, քանզի այդ ավիաընկերությունը իմ սեփականությունը չէր, նա 98 թվականին պարզապես ոչնչացրեց այս ավիաընկերությունը կառավարության մեկ որոշմամբ։ Նա քինախնդիր մարդ է։ Ուզում էր ասել՝ չեք տալիս ինձ «Արաքս»-ի 50 տոկոսը, ուրեմն ես ձեզ կոչնչացնեմ։ Եվ այդպես էլ արեց՝ ապօրինի ձևով, կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությունը ոչնչացրեց։ Այդ որոշումը այժմ կա, փաստ է։ Այսինքն

(Visited 78 times, 1 visits today)