«18 տարեկանից մենակ եմ ապրում»․ Բորիս Բաղդասարովի 23-ամյակը

Երիտասարդ դերասան Բորիս Բաղդասարովը, որը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Ազիզյանները» սիթքոմից,  տոնում էր 23-ամյակը։Տարեդարձին նվերներ ստանալ Բորիսը չի սիրում, ինքն իր համար կյանքը փուլերի է բաժանում, 18 տարեկանից մենակ է ապրում և վայելում է բոլոր այն առավելությունները, որոնք իրեն տալիս է առանձին կենցաղավարությունը։Դերասանի խոսքով՝ տարիքին համահունչ է զգում իրեն թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ «Սովորաբար աշխատում եմ չնշել տարեդարձս, ժամանակս չի ներում։ Երեկ եմ հիշել, որ այսօր տարեդարձս է։ Երբեմն նշում եմ, երբեմն՝ ոչ։ Սա ուղղակի լավ առիթ է մոտ մարդկանց հետ ուրախանալու համար, չնայած դա կարելի է անել նաև սովորական օրերին։ Չեմ սիրում տարեդարձիս օրը նվերներ ստանալ, խուսափում եմ։ Այսօր առանձնահատուկ ինչ-որ բան չի եղել, պատրաստվում եմ օրս շարունակել ընկերներիս շրջապատում, կարծում եմ, դեռ ամեն ինչ առջևում է»,-ասաց դերասան:

Դերասանը, ըստ իր ձևակերպման, գտնվում է կյանքի այն փուլում, երբ պետք է հնարավորինս շատ աշխատել ու սովորել: «Կյանքը փուլերից է բաղկացած, ամեն տասնամյակը մի փուլ է։ Հիմա 20-30-ի միջև ընկած տասնամյակում եմ, որը, կարծում եմ, յուրահատուկ ժամանակահատված է։ Այս ընթացքում մարդը պետք է դնի իր կյանքի ու ապագայի հիմքը։ Աշխատասիրության, ինքնազարգացման, հնարավորինս շատ գրքեր ընթերցելու, անընդհատ սովորելու, տարբեր ոլորտներում ինքնահաստատվելու շրջան է։ Սրան կհաջորդի կյանքիս երրորդ տասնամյակը, որը բոլորովին այլ փուլ կլինի՝ ընտանիք ստեղծելու, մի քիչ ավելի հանգիստ վիճակի անցնելու շրջան, որը  կարելի է ուղղակի վայելել»

(Visited 144 times, 1 visits today)