18-ամյա ուսանողուհին Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում

Երեկ՝ նոյմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դիանա Ղ-ն իր վարած Mercedes մակնիշի 33 OQ 333 համարանիշի ավտոմեքենայով Բյուրական համայնքի վարչական տարածքում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։

Վարորդ Դիանա Ղ-ն սովորում է Երևանի պետական համալսարանում, իսկ վիրավորներից Կորյուն Ղ-ն և Լևոն Ն-ն աշխատում են «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես ավիադիսպեչերներ։

(Visited 60 times, 1 visits today)