15 հոգի է թունավորվել Երևանի հայտնի պիցցերիաներից մեկի սննդից՝ այդ թվում երեխաներ

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։

Lurer.com | Որն է 12 երեխայի թունավորման պատճառը. Գորիսի ԲԿ-ի տնօրենը  մանրամասնում էԲոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ:

Օղու թունավորմումից մահացան ևս երկու հոգի - Gisher NewsՎերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ:

(Visited 36 times, 1 visits today)