12 սխալ, որ ծնողներն անում են երեխաներին դաստիարակելիս

1. Երեխային դարձնում եք ձեր ուշադրության կենտրոնըԱյդպիսի երեխան հաճախ լինում է եսասեր, չի կարողանում հաշվի նստել շրջապատողների կարիքների և ցանկությունների հետ, հասուն կյանքում հավանաբար հաղորդակցական խնդիրներ կունենա:2. Երեխային թույլ չեք տալիս որոշումներ ընդունելԲոլոր մարդիկ իրենց ցանկություններն ունեն: Թողեք երեխան որոշումներ ընդունի, այլապես անվճռական, բարդութավորված և անինքնավստահ կմեծանա3. Չափից շատ եք գովում երեխայինԵրեխային գովեք և մոռացեք. պետք չէ մշտապես հիշեցնել, որ նա մի ժամանակ իրեն շատ լավ դրսևորեց: Այլապես երեխան կմտածի, որ ինքն արդեն լավագույնն է, էլ ինչո՞ւ ինչ-որ բանի ձգտի:4. Չափից շատ եք հանդիմանում վատ արարքների համարԵրեխայի հետ հանգսիտ խոսեք, բացատրեք՝ ինչու չի կարելի իրեն այդպես պահել: Հակառակը կազդի երեխայի ինքնագնահատականի վրա:5. Չեք գնահատում երեխայինԴարձեք ձեր երեխայի ամենամտերիմ ընկերը: Անկեղծորեն հետաքրքրվեք դպրոցում, ընկերների հետ նրա գործերով:6. Սահմաններ դրեքՈրոշակի սահմանները և պահանջների հետևելը, որպեզի երեխան պատասխանատու լինի իր համար, շատ կարևոր է:

7. Երեխային ամաչեցնում եք ուրիշների ներկայությամբԴա երեխային մեծ վիրավորանք է հասցնում, ամոթին շատ դժվար է դիմանալ:8. Չափից շատ եք կենտրոնանում երեխայի սխալների վրաԾնողների առաջադրանքն է՝ գնահատել, որ երեխան որքանով է պատրաստ որևէ գործունեության: Շատ ծնողներ ավելի հանգիստ են լինում մտածելով, որ երեխան լիովին իրենցից է կախված, նրանց տնից դուրս թողնելու միտքը սարսափեցնում է: Որպես հետևանք՝ երեխան դառնում է չափազանց անհանգիստ, տագնապած: Վախեր է ձեռք բերում:9. Երեխային համեմատում եք հասակակիցների կամ եղբայրների, քույրերի հետԵրեխան պետք է սովորի իրեն ադեկվատ տեսնել և ընդունել: Երեխային սովորեցրեք վերլուծել իրեն, տեսնել սեփական սխալները: Ամեն ինչում աջակցեք նրան:10. Ինքներդ չեք անում այն, ինչ սովորեցնում եք երեխայինԵրեխան կսովորի ոչ թե ձեր խոսքերով, այլ արարքներով:11. Երեխային չեք սովորեցնում վարվել հույզերի հետԾնողները կարող են սովորեցնել կառավարել հույզերն անսպասելի վախերի, զայրույթի պոռթկման, կատաղի լացի կամ ճիչի դեպքում:12. Ամուսնությունը պահպանում եք միայն հանուն երեխայիԿարող եք առանձի ապրել, շարունակել սիրել և հոգ տանել երեխայի մասին: Երեխան կսովորի, որ մայրիկն ուրիշ տուն ունի, հայրկը՝ ուրիշ, բայց նրանք երկուսն էլ սիրում են իրեն

(Visited 188 times, 1 visits today)