18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարվաճառի արջերը, որոնք գրկախառնվում էին հայ զինվորների հետ, մորթվում են ադրբեջանցի սադիստների կողմից

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողները սպանում են գորշ արջերին և լուսանկարվում կենդանիների մնացորդների հետ։

Այս մասին ավելի վաղ ահազանգել էր նաև ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը: «Արջը, հավանաբար, ականներ էր տեղադրում։ Դիվերսանտ արջ էր»,- գրել էր Սնելը։

Ընդգծենք, որ Քարվաճառի շրջանում, հատկապես այդտեղ նախկինում գտնվող հայկական զորամասերում հանդիպել են գորշ արջեր։ Տեղի զինծառայողներն անգամ լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել կենդանիների մասնակցությամբ։ Այն արջերը, որոնք սովոր էին մարդկանց, գրկախառնվում էին հայ զինվորների հետ, մորթվում են ադրբեջանցի սադիստների կողմից:

Նշենք նաև, որ գորշ արջն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև միջազգային ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով:

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab: ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում:

Տեսանյութում և այս նկարում արջերը հայերի հետ են

(Visited 87 times, 1 visits today)