Իմ տղան վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական՝ բանվոր, ես էլ հարցրի՝ գրանցվա՞ծ աշխատող ես, սենյակից փախավ․ Նիկոլ Փաշինյան

Իմ տղան՝ վարչապետի որդին, վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական, այսինքն՝ բանվոր։

Այս պահին էլ խճանկարող վարպետի օգնական է, առցանց ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատասխանեց իր եղբոր՝ տարբեր ընկերություններում տնօրենի հաստիք զբաղեցնելու մասին հարցին։

«ԶՊՄԿ-ի տնօրեն կամ 12 տոկոս փայատեր լիներ, լա՞վ էր։
Դուք էլ չէիք իմանա, ոչ մեկ չէր իմանա։ Որ հիմա հարկատու համակարգով աշխատում ու աշխատավարձ է ստանում, կա պրոբլեմ, ոնց որ կա պրոբլեմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատերը Հայաստանի հանրապետությունն է, ոչ թե Հայաստանի վարչապետի կամ ԱԱԾ տնօրենի եղբայրը։

ՀՀ-ում հազարավոր տնօրեններ կան, ինչո՞վ է բացառիկ իմ եղբայրը կամ էն ընկերությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը»,-ասաց նա։

Փաշինյանը նաև պատմեց, որ բանվոր աշխատող տղային հարցրել է՝ հիմա ձևակերպվա՞ծ է, որպես աշխատող․ «Հարցրեցի՝ ձևակերպվա՞ծ աշխատող է, թողեց, սենյակից փախավ, որովհետև չգիտի ինչ պատասխանի։ Հիմա էլ, ինչ, պետք է քրեական գործ բացենք, տեսնենք այդ ով է վարչապետի որդուն առանց ձևակերպման աշխատացրել։ Հիմա էլ առիթից օգտվում, ասում են՝ մենք ոչ տեսել ենք, ոչ գիտենք, աշխատավարձը չեն տալիս»,- կեսկատակ ասաց նա։

Օգտակար է արդյոք սուրճը

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 246 times, 1 visits today)