«Ուժեղ Արցախի ուժեղ բալիկները».Անդրեն հրապարակել է արցախցի երեխաներից լուսանկար

 

Անդրեն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է արցախցի երեխաների լուսանկարը, որին կից գրել է.

«Ուժեղ Արցախի ուժեղ բալիկները:

Գազ չկա, հոսանքը անջատումներով, անհրաժեշտ դեղորայք և սնունդ: 44 օր է շրջափակված է՝ Հայոց աշխարհի դարպաս դարձած Արցախը»:

Ավեի վաղ երգիչը գրառում է կատարել՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում բռնկված հրդեհին։

«Սուրմալուն պայթեցրել են, որ մոռացության մատնեն Բերձորի և Աղավնոյի հանձնումը, այս անմարդկային պայթյունն էլ ավեց ևս մի դավադիր ծրագիր իրագործելու համար:

Մահ դավաճաններին»,— գրել էր Անդրեն, ապա հավելել էր «մահ դավաճաններին» հեշթեգը:

 

(Visited 230 times, 1 visits today)