Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

Օրերս ԳՇ պետ Էդվար Ասրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Ադրբեջանի զինված ուժերը Ջերմուկի ուղղությամբ առաջ են եկել ու մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7.5 կմ խորությամբ։

 Նա նշել էր, որ ռազմական գործողություններից առաջ Ջերմուկ քաղաքից մինչև սահման հեռավորությունը եղել է 11-12 կմ, իսկ ներկայումս ադրբեջանական զինուժը 4.5 կմ հեռավորության վրա է։ Ըստ Ասրյանի՝ ադրբեջանական ուժերի որոշ խմբեր շրջափակման մեջ են։

«Միայն մեկ խումբ, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է այ էն բլրի գագաթի վրա։ Կենսունակության տեսակետից եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի, մի քանի օրվա ընթացքում նրաց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն ու ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու։ Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից։

Մարտավարական իրադրությունւը գնահատում ենք կայուն և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա։ Մենք չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը։ Խումբը հետ կքաշվի ու կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին»,- պնդել էր ԳՇ պետը։


Գրել էինք, որ քիչ առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը  օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ պատասխանում էր լրագրողների մի շարք հարցերի։ Հարցին, թե ի վերջո ինչ ճակատագրի արժանացավ Ասրյանի կողմից մատնանշվող այդ խումբը, ԳՇ պետի տեղակալը արձագանքեց․

«Կներեք իհարկե, բայց ես երևի ձեր հարցին սպառիչ պատասխան չտամ, որովհետև 6-րդ կամ 7-րդ օրն է, որ գտվնում եմ այստեղ։ Ես ավելի շատ կենտրոնացած եմ այս հատվածի վրա, թե ինչ է այնտեղ կատարվում ես ուղղակի տեղյակ չեմ»։

(Visited 834 times, 1 visits today)