Տեղի է ունեցել այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը

 

Այսօր տեղի ունեցավ այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը։

Պալյանը հողին հանձնվեց 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված ազատանցի զինվորների կողքին` Ազատանի զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը:

Նա այրվածքներն ստացել էր հենակետում բռնկված հրդեհը հանգցնելու ժամանակ։

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր:

(Visited 1 302 times, 1 visits today)