«Ամբողջ օրը շրջել է սրտի կաթվածով». Բժիշկը պատմել է Յուրի Շատունովի մահվան մանրամասները

Երեկ երեկոյան մահացած Յուրի Շատունովն ամբողջ օրը շրջել է սրտի կաթվածով։

Այս մասին հայտնել է Դոմոդեդովոյի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Օսիպովը։

Բժշկի խոսքով հոսպիտալացման պահին երգիչը գտնվել է կլինիկական մահվան վիճակում։ Թե ինչ գործոններ կարող էին նպաստել երգչի վիճակի կտրուկ վատթարացմանը, բժիշկը դժվարացել է ասել։

Միայն կարող եմ ասել, որ ինֆարկտը թարմ չէր, գրեթե մեկ օրվա վաղեմություն ուներ։

Բժիշկները Յուրի Շատունովի կյանքի համար պայքարել են ընդհանուր առմամբ մեկուկես ժամ. աշխատել են մի քանի սրտաբան, ռեանիմատոլոգ, նյարդաբան, սակայն մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության հետևանքով։

Հիշեցնենք, որ Յուրի Շատունովի մահվան մասին հայտնի դարձավ հինգշաբթի օրը՝ հունիսի 23-ին։
Երգիչը 48 տարեկան էր։

Նախնական տվյալներով՝ նա մահացել է սրտամկանի ինֆարկտից։

Օգտակար է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 98 times, 1 visits today)