Առաջարկում եմ հայ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշել է. «Հետաքրքրիր է էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչները, ինչու՞ չեն շտապում իրազեկել հանրությանը այս մասին։ Թե իրենց բնորոշ պոպուլիստական գործելաոճի համաձայն՝ միայն «լավ» լուրերն են նախընտրում տարածել։

Մի պահ պատկերացրեք գործարարին, ով, վստահելով Հայաստանի պաշտոնյաներին, գյուղմթերքով բեռնված բեռնատարով արդեն հասել է Վերին Լարս և տեղում բացահայտել է, որ անցակետը կամ ճանապարհը փակ է։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ հայ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը բեռնաթափել էկոնոմիկայի և տարածքային կառավարման նախարարությունների առջև և նրանցից պահանջել փոխհատուցում չճշտված տեղեկատվության տարածման համար»։

Օգտակար է արդյոք սուրճը

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 164 times, 1 visits today)