ՀՀ-Ադրբեջան սահմանին փոխհրաձգություններ էին նույնիսկ, երբ դեռ այնտեղ էինք. Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է կազմակերպության երևանյան հանդիպմանը և Հայաստանի վերաբերյալ քննարկումներին:

«Երևանում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, ինչպես գլոբալ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում։ Այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են կովկասյան տարածաշրջանում, զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ Բոլոր մասնակիցների ուշադրության կենտրոնում տարածաշրջանում խաղաղության հասնելն է։ Այս ճանապարհով գնում են տարածաշրջանի երկրները, ինչը շատ լավ է։

Բայց, մյուս կողմից, իրավիճակը շատ ծանր է հատկապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք այնտեղ էինք։

Ընդհանուր առմամբ, Հայաստանին որպես օգնություն ՀԱՊԿ-ի առաջարկած միջոցառումները բազմազան են՝ կան և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ սահման առաքելություն ուղարկելը, որն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, և դրանք աջակցություն են գտել բոլոր երկրներում։

Միակ բանը, որին հնարավոր չեղավ հասնել, այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատականն էր»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ОНТ-ի հետ հարցազրույցում։

(Visited 131 times, 1 visits today)