«Դարձել եք դատավորներ». Գոհար Ավետիսյանի բորբոքված ու կոշտ պատասխանը հայերին

Ռուսաստանցի հայտնի դիմահարդար, բլոգեր Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է այս օրերին իրեն ուղղված քննադատություններին, ինչպես նաև Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին:

Գրում եմ այս տողերը սրտիս մեջ մեծ ցավով: Երբեք չէի կարող մտածել, որ կգա այս օրը: Այս մի քանի օրը ես ուղղակի նայում էի, թե դուք ինչպես եք փորձում նվաստացնել և վարկաբեկել իմ պատիվը: Մյուս հայկական ծագմամբ ռուս բլոգերների պատիվը և ոչ միայն: Ինչքան մաղձ և բացասական լիցքեր եք ամեն օր թափում:

Մի փորձեք իզուր: Ես ձեզ սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ մինչև վերջին շունչս: Ուղղակի դուք մոլորվել եք: Ուղղակի ցավը պարուրել է ձեր սրտերը: Եվ դուք չեք տեսնում, թե ինչ եք անում: Որոշ չկայացածներ ձեզ դարձրել են խամաճիկներ և փորձում են իրենց խաղերը խաղալ ձեր զգացմունքների վրա, բորբոքում են պատերազմ հայը հայի դեմ: Դուք ուղղակի պետք է կանգ առնեք և միացնեք ձեր գլուխը: Միացնեք ձեր սիրտը, այնտեղ Աստված է: Լսեք ինքներդ ձեզ, այնտեղ է ճշմարտությունը: Եվ դրանից ոչ ոք չի փախչի:

Իմ հայ ժողովուրդ, ամենահավատացյալն ու ճիշտը: Այդպես է եղել պատմականորեն:

Այսօր դուք ցավից մոռացել եք ամեն ինչ: Դարձել եք դատավորներ: Բայց մեր միակ դատավորն Աստված է: Եվ մենք բոլորս կկանգնենք նրա առջև: Ես գիտեմ, որ ձեր սրտերում վառվում է կրակ, ինչպես որ իմ: Ցավը կործանում է ձեզ: Դուք գոռում եք այն մասին, որ ես հեռացրել եմ հայկական դրոշը, չնայած ինչ-որ մեկն այն ուղղակի ֆոտոշոփով ավելացրել էր և ցույց էր տալիս այնպես, իբր տեսեք, հենց գործողությունները սկսվել են, ես հեռացրել եմ այն, դա աբսուրդ է: Դուք գրում եք մեզ, որ մենք ատելության խարույկ հրահրենք և վատ բաներ էիք գրում: Բայց ես խաղաղության կողմնակիցն եմ: Ամեն մարդ թանկ է: Մենք բոլորս էլ ինչ որ մեկի քույրը, եղբայրը, հայրն ու մայրն ենք: Բոլորն Աստծո առաջ հավասար են: Կարևոր չէով է սկսել և ով է մեղավորը, կարևոր է ինչպես մենք մեզ կդրսևորենք տվյալ իրավիճակում: կարևոր է հասկանալ, որն է մեր իրական էությունը: Պատրիոտիզմը ուղղակի նստելն ու հրապարակումներ անելը չէ տարբեր սոցիալական հարթակներում: Հավատացեք` ամեն բան վաղուք պատվիրված է և արվում է ձեր փոխարեն:

Պատրիոտիզմը սերն է հայրենիքի նկատմամբ: Ճի՞շտ է: Սերը խոսքերով սեր չէ, այլ ուղղակի փոշի: Սերը գործողություններն են: Մի ծախսեք ժամանակն այստեղ` ցավեցնելով ձեր մատները: Կանգնեք և սկսեք աշխատել և օգնեք ֆինանսապես: Ես հենց այդպես էլ անում եմ: Ամեն օր աշխատում եմ, որպեսզի օգնեմ անտուն, հիվանդ մարդկանց: Այսօր ես կօգնեմ իմ ազգին, քանի որ նա իմ կարիքն ունի: Բայց դուք պետք է համբերատար լինեք և չխաբվեք մարդկանց պրովոկացիաներն, որոնք աշխատում են դեղին մամուլում: Մենք ապրում ենք նոր ժամանակներում, որտեղ չկա կայուն կարծիք: Լսեք ձեր սրտին և մի թողեք այնտեղ մուտք գործի չարը»,- գրել է Գոհարը:

(Visited 570 times, 1 visits today)