Շտապօգնության բժիշկները դատարանում են․ Վլադիմիր Գասպարյանը վատացել է

Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը:

Նիստի ընթացքում ամբաստանյալներից մեկի` Վարդան Թունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնելու միջնորդություն ներկակացվեց:

Երբ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, Գասպարյանն ասաց, որ իրեն լավ չի զգում, հետո պարզվեց` զարկերակային ճնշումը բարձր է: Այս պահին շտապօգնության բժիշկները դատարանում են:

(Visited 49 times, 1 visits today)