ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևում օդային տագնապ է․ Բայդենը դուրս է շտապել Սուրբ Միքայելի տաճարից

 

 

 

 

 

 

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հնչող օդային տագնապի ներքո պաշտոնյաների պատվիրակությունը պահակների ուղեկցությամբ հեռացել է Սուրբ Միքայելի տաճարից։

Ինչպես հայտնում է Readovka-ն, նրանց թվում է եղել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա անվտանգության ապահովման մեծ պատվիրակությունը։

Կադրերում երևում է, թե ինչպես է Զելենսկու կողքով քայլում մի տղամարդ, ով շատ նման է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Հատկանշական է նաև, որ լրագրողների մի ամբողջ խումբ շարվել է տաճարի դիմաց՝ չնայած օդային հարձակման ներկայիս ահազանգին։

Ի դեպ, մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ պնդում են, որ Ջո Բայդենն իսկապես ժամանել է Կիև։ Սակայն ոչ մի պաշտոնական աղբյուր չի հաստատել այս տեղեկությունը։

(Visited 96 times, 1 visits today)