Լյուսի Հայրապետյանի լողազգեստով ֆոտոշարքը ձյան մեջ և ծննդյան արարողությունը Դուբայում (լուսանկարներ)

 

 

Մոդել Լյուսի Հայրապետյանը տոնել է ծննդյան 28-ամյակը Դուբայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում:

Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում մոդելը պատմել է և ներկայացրել՝ ինչպես է տոնել ծնունդը և շնորհակալություն հայտնել շնորհավորանքների համար:

Այսօր ակնկալվում էր ծննդյան տորթով, ծաղիկներով կամ հետաքրքիր մտքով
մի ռիլ պոստ՝ ինչպես շատերի մոտ,
բայց ժամանակ չունեցա այդպես էլ՝
впрочем ինչպես միշտ 🙂
Փոխարենը ժամանակ ունեցա ապրեմ, վայելեմ ծնունդս դեռ 1 շաբաթ
առաջվանից սկսած մինչ այսօր՝
փետրվարի՝ իմ այդքան սիրելի 7🎂

Ինչ կարող եմ ասել
Շարունակեք զարմանալ, հիանալ, ժպտալ, վայելել, շնորհակալ լինել, սիրել, ծիծաղել, տժալ, լացել, տխրել, լողալ, արևի տակ պառկել, բնության հետ ընկերություն անել, քամու հետ գժվել ու
կրակի հետ սիրով զբաղվել…

Շարունակեք հիասթափվել, փոխել անուններ, հասցեներ, կյանքի պահարանի դարակներ ու նրանց տերերին…

Շարունակեք հապճեպ որոշումներ
կայացնել ու քաղել դրանց տված պտուղները կամ հետևանքները

Որպես 20 տարեկան հասուն աղջիկ,
կարող եմ միանշանակ ասել,
որ վերոնշյալներից ավելի կայֆ բան չկ…
Կյանքից կայֆ բան չկա,
ու կյանքն այդ սիրտ ա իր բոլոր
սիրտ դրսևորումներով

Մի մեղադրեք ձեզ ոչ մի բանում.
Հիշեք, մենք բոլորս ապրում ենք
առաջին ու վերջին անգամ,
ու ոչ ոք չգիտի՝ որն է ճիշտը, որը սխալը

Որպես հասուն աղջիկ (սուուուտ էլի :))) կարող եմ ասել մի բան.
Էմոցիաներն են ամենաթանկը,
ու դրանք մենք կարող ենք կառավարել, ստեղծել ու նվիրել ու ստանալ…
Շրջապատող մարդկանց ճիշտ
ընտրությունն է կարևոր

(Visited 1 833 times, 1 visits today)