«Տղես իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ»․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․

Տղես է… Մի քանի օր առաջ զորակոչվեց: Ինքը իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ: Ինքը գիտի, որ ՊԱՐՏԱՎՈՐ Է ծառայելու:

Բարի ծառայություն, տղես: Բարի ծառայություն, ՏՂԵՐՔ:

Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ:

Պետություն ԼԻՆԵԼՈՒ Է:

Բանակ ԼԻՆԵԼՈՒ Է:

(Visited 1 255 times, 1 visits today)