Մանկություն չունեցավ, պատանեկությունն անցավ ծանր աշխատանքով, կյանք չտեսած զոհվեց տղաս… 🙏Այսօր Արմանը կդառնար 22 տարեկան

Այսօր Արմանը կդառնար 22 տարեկան 🙏
Արման Արչունցը ծնվել է 2001 թ. հունվարի 26-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: Սովորել է Որոտան գյուղի միջնակարգ դպրոցում: 2019 թ. զորակոչվել է բանակ: Ծառայել է Մարտակերտի Գանձասար գյուղում:

Արմանը 8 տարեկանում կորցրել է հորը: 11 տարեկանում ինքնակամ ստանձնել էր մորը ֆինանսապես օգնելու պարտավորությունը: Արմանի մայրը մեզ հետ խոսելիս մղկտում է որդու որբության, կյանքում տեսած դժվարությունների ու կրած զրկանքների համար . «Որդիս երբեք հեշտ չի ապրել, 11 տարեկանում դպրոց գնալուց առաջ՝ դեռ լույսը չբացված, գնում էր ձուկ որսալու, բռնած ձկները 300-400 դրամով վաճառում էր, գումարը դնում սեղանին, թե հաց կառնես երեխաների համար: Էնքան վտիտ էր, բարձրահասակ, բայց նիհար, գնում էր 1000-2000 դրամով ցեմենտ էր բեռնաթափում, գումարն ինձ տալիս: Իր աշխատանքով բանակի քեֆ արեց:
Իր տարեկիցները խմբով հավաքվում էին, զրուցում, ասում էի՝ դու էլ գնա, միացիր նրանց, բայց երբեք չէր գնում, ընկերների հետ ժամանակ անցկացնելը ժամավաճառություն էր համարում:

Գլխավոր Լուրեր
INTERESTING FOR YOU

Дерматизон
Սպանում է սունկը մեկ օրում: մանրամասներն այստեղ
Sustavpro
Հոդերը չեն ցավա և չեն խրթխրթա եթե ոտքերին քսեք սա

Tauton
Վերադարձրեք ձեր տեսողությունը առանց վիրահատության

Tauton
Տեսողության վերականգնում մինչև 99%

Inspire Dot
8 Sexy Things: Men Reveal The Truth About Women’s Wardrobe

Inspire Dot
On-Screen Best Friends Who Reportedly Hated Each Other
Մանկություն չունեցավ, պատանեկությունն անցավ ծանր աշխատանքով, կյանք չտեսած զոհվեց տղաս… ➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖ 🙏Այսօր Արմանը կդառնար 22 տարեկան 🙏
26.01.2023

🙏Այսօր Արմանը կդառնար 22 տարեկան 🙏
Արման Արչունցը ծնվել է 2001 թ. հունվարի 26-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: Սովորել է Որոտան գյուղի միջնակարգ դպրոցում: 2019 թ. զորակոչվել է բանակ: Ծառայել է Մարտակերտի Գանձասար գյուղում:
Արմանը 8 տարեկանում կորցրել է հորը:

11 տարեկանում ինքնակամ ստանձնել էր մորը ֆինանսապես օգնելու պարտավորությունը: Արմանի մայրը մեզ հետ խոսելիս մղկտում է որդու որբության, կյանքում տեսած դժվարությունների ու կրած զրկանքների համար .

«Որդիս երբեք հեշտ չի ապրել, 11 տարեկանում դպրոց գնալուց առաջ՝ դեռ լույսը չբացված, գնում էր ձուկ որսալու, բռնած ձկները 300-400 դրամով վաճառում էր, գումարը դնում սեղանին, թե հաց կառնես երեխաների համար: Էնքան վտիտ էր, բարձրահասակ, բայց նիհար, գնում էր 1000-2000 դրամով ցեմենտ էր բեռնաթափում, գումարն ինձ տալիս: Իր աշխատանքով բանակի քեֆ արեց:
Իր տարեկիցները խմբով հավաքվում էին, զրուցում, ասում էի՝ դու էլ գնա, միացիր նրանց, բայց երբեք չէր գնում, ընկերների հետ ժամանակ անցկացնելը ժամավաճառություն էր համարում:

Բանակում բոլորիս կարոտում էր, ասում էր՝ մամ, ինչ կլինի գնաք ցույց անեք, պահանջեք, որ մեզ արձակուրդ տան, աշխարհի չափ կարոտել եմ մեր գյուղը, շներին էր անգամ կարոտել:

Մանկություն չունեցավ, պատանեկությունն անցավ ծանր աշխատանքով, կյանք չտեսած զոհվեց տղաս:
Ծառայության ժամանակ էլ ինձ չի թողել, որ իր համար որեւէ բան անեմ, հրաշալի ծառայող էր: Բազմաթիվ պատվոգրեր է ստացել, նաեւ շնորհակալագրեր, «Բանակի գերազանցիկ» ու «Մարտիկ» մեդալներով է պարգեւատրվել: Հրամանատարներն ասում են, որ բանակում էլ է աշխատասիրության օրինակ եղել:

Կարոտ կա, որ թեւերդ կոտրում է, որ խեղդում է, որ ստիպում է քեզ անզորությունից եղունգներդ կրծել, հենց այդպիսի կարոտ եմ զգում…»:
Արմանի մասին համագյուղացիներն առանց արցունքների խոսել չեն կարողանում. «Տանջված երեխա Էր: Հարգալից էր, օգնող, աշխատասեր, նվիրված: Մեծի պես աշխատում էր, մի քանի տղամարդուց ավելի պատասխանատու էր: Սիրված երեխա էր, իսկապես, գյուղում բոլորը նրան սիրում էին իր համեստության, լսելու ունակության համար: Ափսոս, կյանքը չափազանց անարդար գտնվեց Արմանի նկատմամբ…»:

Հոկտեմբերի 18-ին Արմանը զանգահարել էր, ասել, որ ամեն ինչ լավ է: Ժամեր անց թշնամու անօդաչուի ռմբակոծումից զոհվել է, նրա հետ նույն խրամատում զոհվել է 8 զինվոր եւս:

Իր համեստության ու աշխատասիրության շնորհիվ ձեռք էր բերել հավատարիմ ընկերներ, ովքեր իրենց կյանքը վտանգելով դուրս են բերել նրա անշնչացած մարմինն ու ժամեր անց հասցրել Գորիս:
Արման Արչունցի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թ. հոկտեմբերի 21-ին՝ Որոտան գյուղի գերեզմանատանը:
Հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով:
🙏Շնորհավոր երկնային ծնունդդ հերոս🙏

(Visited 464 times, 1 visits today)