Մալաթիա տոնավաճառը ուզւոմ են փակեն

«Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման վերաբերյալ այսօր լրագրողները զրուցել են տոնավաճառի աշխատակիցների հետ:

Նրանց համոզմամբ՝ դիվերսիա են ուզում անել «Մալաթիա» տոնավաճառի վրա. «էստեղ աշխատողները օրվա մեջ 2-3 հաճախորդ ունենալով՝ շատ-շատ հացի փող են աշխատում:

Ես երեսուն տարի այստեղ աշխատում եմ, եթե նորմալ առևտուր լիներ, հիմա ես միլիոնատեր կլինեի, երեսուն տարվա մեջ հազիվ ծայրը ծայրին հասցնում եմ: Այստեղ բոլորն էլ վարկերի, տոկոսների տակ են, պետք չի ժողովրդին մի կտոր հացից զրկել»,- նշել է նրանցից մեկը:

Մեկ այլ աշխատակից էլ հավելել է. «Եթե փակում են տոնավաճառը՝ նախ պիտի այլընտրանք առաջարկեն, մենք հիմա գնանք տներով նստե՞նք, ո՞ւր ենք գնալու աշխատենք»:

(Visited 233 times, 1 visits today)