Մխիթարյանն «Ինտերի» պաշտոնական ալիքին ներկայացրել է հայրենիքը՝ նկարելովՀայաստանի քարտեզը Արցախի հետ միասին. Տեսանյութ

«Ինտերի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմում է Հայաստանի մասին։

Մխիթարյանը թղթի վրա նկարել է Հայաստանի և Արցախի քարտեզը, որի վրա նշել է Երևանը, ասելով, որ կարիերայի ավարտից հետո կցանկանար վերադառնալ Երևան։

Inter Midfielder Henrikh Mkhitaryan: "We'll Come Out Of This Bad Period Stronger, Simone Inzaghi Is A Great Coach"

Նա նաև պատմել է, որ ծնվել է Ֆրանսիայում, որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս իր հայրը՝ Համլետ Մխիթարյանը, նշելով, որ հենց իր հայրն է նրան ոգեշնել զբաղվել ֆուտբոլով և իր հայրը նրա ամենասիրելի հայ ֆուտբոլիտն է։

WATCH: Barca staring down the barrel! Mkhitaryan & Dzeko give Inter comfortable lead in crucial Viktoria Plzen clash | Goal.com

Հենրիխը նաև նշել է, որ Հայաստանում ավելի մասսայական են անհատական մարզաձևերը, քան թիմայինները՝ օրինակ ըմբշամարտն ու բռնցքամարտը։ Նա նաև ավելացրել է, որ մարզադաշտը լի է երկրպագուներով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումների ժամանակ։ Խոսելով Հայաստանի հավաքականի մասին, Մխիթարյանն ասել է, որ իր համար պատիվ է եղել ներկայացնել մեր ընտրանին։

Mkhitaryan Makes History For Manchester United – Asbarez.com

Հայաստանի տեսարժան վայրերի մասին խոսելով, Հենրիխը խորհուրդ է տվել այցելել Սևանա լիճ և Խոր Վիրապ։ Նա նաև ասել է, որ աշխարհում ամենաճանաչված հայն իր կարծիքով Շառլ Ազնավուրն է։

(Visited 98 times, 1 visits today)