Քսենիա Սոբչակի մեքենան վթարի է ենթարկվել Սոչիում. կա մեկ զոհ

Քսենիա Սոբչակի մեքենան վթարի է ենթարկվել Սոչիում. կա մեկ զոհ

Մերձմոսկվայի բնակչուհին զոհվել է Սոչիում Mercedes-Benz S500-ի հետ ճակատային բախման հետեւանքով: Թանկարժեք մեքենայի սրահում, նախնական տվյալներով, եղել է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը։

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Ադլեր-Կրասնայա Պոլյանա ճանապարհի 38-րդ կմ-ին։ Մերսեդեսի վարորդը, ինչպես պնդում են ականատեսները, վազանց է կատարել, դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է Volkswagen Polo-ին, այնպես որ այն հետ է շպրտել միկրոավտոբուսը:

Վթարված մեքենայի սրահում երեք մարդ է եղել, ուղեւորներից մեկը՝ Մոսկվայի մարզի 35-ամյա բնակչուհին մահացել է։

«Սարսափելի է, «Մերսի» կեսը չկա», — պատմել է ականատեսը։

Մերսեդեսը, ինչպես նշում է РЕН ТВ-ն, վարձակալվել է, դրա վարորդը տեղափոխել է երեք մարդ, այդ թվում՝ Քսենիա Սոբչակին: Վերջինս վթարի հետեւանքով չի տուժել, իսկ բախումից հետո, ինչպես պատմել է ողջ մնացած ուղեւորուհին, արագ տաքսի է կանչել եւ մեկնել օդանավակայան:

(Visited 32 times, 1 visits today)