Քոչարյանը Արցախում ֆինանսավորում է ռեւանշիստներին, ՀՀ-ում ինչքան մերժված երգիչ կա՝ Բալասանյանի հետ են. Վահան Բադասյան

ԼՂՀ նախագահի թեկնածու, Միացյալ Հայաստան կուսկացության նախագահ Վահան Բադասյանը կարծում է, որ հնարավոր է ինչ-որ մի պահի պահանջեն հետաձգել մարտի 31-ին ԼՂՀ կայանալիք ընտրությունները:

Ինչպես հայտնի է՝ ԼՂՀում կորոնավիրուսով հիվանդացության որեւէ դեպք մինչ այս պահը չկա: Սակայն, ըստ Բադասյանի, կորոնավիրուսի տարածումը միեւնույն է՝ ազդում է ԼՂՀ ի ընտրությունների վրա:

«Երբ որ Հայաստանում արդեն արտակարգ դրություն է, ի՞նչ տարբերություն Հայաստան կամ ԼՂՀ: Եթե նույնիսկ վարակը չհասնի էլ ԼՂՀ՝ միեւնույն է դիտորդական առաքելություն իրականացնելու խնդիր է լինելու: Եթե Հայաստանի դիտորդները ընտրությունների ժամանակ ԼՂՀում չլինեն՝ դժվար է այստեղ ակնկալել ազատ եւ արդար ընտրություն: Ուստի, եթե այսպես շարունակվի, տրամաբանորեն մենք պահանջելու ենք դադարեցնել քարոզարշավը»,- իր կարծիքն արտահայտեց նախագահի թեկնածուն:

Հարցին, թե այս պահին այդ վիրուսի տարածված լինելն ազդո՞ւմ է քարոզարշավի վրա՝ Բադասյանն ասաց, որ լինում են դեպքեր, երբ ծանոթ մարդիկ զանգում-տեղեկացնում են, որ իր կազմակերպած հանդիպմանը չեն կարող մասնակցել, որովհետեւ վախենում են  գնալ մարդաշատ վայրեր:

Անդրադառնալով նախընտրական մթնոլորտին՝ Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավարն ասաց, որ պարզ երեւում է, որ Հայաստանի նոր իշխանությունների անուշադրության պատճառով ԼՂՀ ում Հայաստանի նախկին իշխանությունները մեծ ռեւանշ են վերցրել, ֆինանսավորում եւ աջակցում են որոշ թեկնածուների:

«Հայաստանի իշխանությունները չե՞ն տեսնում, որ ընդդիմադիր դաշտը գրավելու համար Հայաստանի ռեւանշիստները՝ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը ընդդիմության անվան տակ ում են ֆինանսավորում: Եթե դիտորդները ԼՂՀում ներկա են, շատ լավ տեսնում են, որ «Ադեկվատներ» անունով հայտնի այդ խումբը մեկ Վիտալի Բալասանյանի հետ է շրջում, մեկ՝ Մասիս Մայիլյանի: Հայաստանի ինչքան մերժված երգիչ- երգչուհիներ կան՝ Շուշան Պետրոսյանից սկսած, Վիտալի Բալասանյանի հետ են շրջում ամեն օր, համերգներ, շոուներ կազմակերպում: Եթե գաք Ստեփանակերտ՝ կտեսնեք, թե միլիոնների հասնող թանկարժեք պաստառները ովքեր են դրել»,- ասաց նախագահի թեկնածուն: Ընդգծելով, որ իրենք այդքան գումար չունեն՝ նման մեծ պաստառներ փակցնելու համար, Բադասյանն ասաց, որ երբ որ ցանկանում էլ են՝ ԿԸՀ-ն ու Քաղաքապետարանը չեն հատկացնում՝ ասելով, որ դա մասնավոր տարածք է, չգիտեն ումն է:

Մեր հարցին՝ իր համար ընդունելի չէ՞ ՀՀ իշխանությունների հայտարարությունը, որ չեն խոչընդոտելու Արցախի ժողովրդի ընտրությունը, Բադասյանն ասաց, որ դա ընդունելի է, բայց այստեղ խնդիրն այլ է.

«Երբ տեսնում են՝ ինչ անարդարություններ են կատարվում, ում են ֆինանսավորում նախկինները, ինչեր են կատարվում ու դրա դեմը չեն առնում…Ես գիտեմ, որ դա ընդամենը անտարբերություն  է, բայց մարդիկ կարծում են, թե թաքուն աջակցում են: Այդպես է տպավորությունը, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թույլ չեն տալու կեղծիքներ, ընտրությունները լինելու են ազատ, Հայաստանի եւ ԼՂՀի միջեւ սեպ խրողները չեն ստանալու ժողովրդի ձայնը, չեն թույլատրելու, որ հին համակարգից մարդիկ ընտրվեն: Բայց թույլ են տալիս: Արդեն հանրահայտ Ահարոն Ադիբեկյանն է միացել այդ ռեւանշիստներին եւ լուրեր է տարածում, թե ֆավորիտները Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանն ու Վիտալի Բալասանյանն են: Ո՞վ է Արայիկ Հարությունյանը՝ փողատեր, նախկին համակարգի ներկայացուցիչ, ո՞վ է Մասիս Մայիլյանը, հանքի սեփականատեր, թաքնված օլիգարխ, արտգործնախարար, իշխանության մարդ, ո՞վ է Վիտալի Բալասանյանը՝ Հայաստանի եւԼՂՀ ի միջեւ հայտնի սեպ խրող, Քոչարյանի նկարով ԼՂՀում ման եկող:

(Visited 421 times, 1 visits today)