Քըրք Քըրքորյանը Հայաստանի մեծահարուստների մասին

Պատմաբան Հայկ Կոնջորյանի զրույցը Քըրք  Քըրքորյանի հետ այժմ եզակի հնչեղություն ունի: Հատկապես այս հատվածը.

— Հայաստանում մեծահարուստներն ապրում են ավելի շքեղ կյանքով, քան բազմաթիվ ամերիկյան միլիարդատերեր:

Քըրք. Քըրքորյան.-Շքեղ կյանքով այժմ քչերին կզարմացնես: Հատկապես միլիարդատերերին: Շքեղությամբ փորձում են զարմացնել նրանք, ովքեր ուրիշ այլ բան չունեն զարմացնելու համար:

Умер король Лас-Вегаса Кирк Керкорян | Aniarc

-Օրինակ, ինչո՞վ կարող են զարմացնել ժամանակակից միլիարդատերները:

Քըրք. Քըրքորյան. -Գաղափարով: Նորարարությամբ: Ներկայիս մեծահարուստները կարող են լինել հեղափոխականներ: Պարզապես պետք է գտնել համարձակ գաղափարներ և իրագործել դրանք:

-Իսկ հե՞շտ է գտնել այդպիսի գաղափարներ:

Քըրք. Քըրքորյան. -Այժմ աշխարհում ավելի շատ փող կա, քան գաղափար: Միլիարդավոր դոլարներ անգործության են մատնված բանկերի պահեստներում: Այդ պատճառով, մեծահարուստներն այսօր վիթխարի գումարներ են ներդնում կրթության և գիտության մեջ, որտեղից էլ ակնկալում են ստանալ նոր գաղափարներ: Սա փոխադարձ օգուտ է և հարուստների, և պետության, և հասարակության համար:

Խաղացողը». Amazon-ում վաճառքի է հանվել ...

Բայց ոչ բոլոր հարուստներն են այդպես առաջնորդվում:

Քըրք. Քըրքորյան. -Դրանում է տարբերությունը` հարուստների և շատ փող ունեցող աղքատների միջև:

(Visited 102 times, 1 visits today)