Քայլում ենք և քայլելու ենք դժոխքի միջով. Նիկոլ Փաշինյան

«Տնտեսական առումով մեր քաղաքականությունը հսկայական էֆեկտ է ունեցել մայիսին», — ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մայիսին 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է:

Վարչապետը նշեց, որ ուսումնասիրելով տվյալները եկել են այն եզրակացության, որ պետք է որդեգրել կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև հակառակ դեպքում, եթե «ամբողջությամբ կենտրոնանանք միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում կունենանք»:

«Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ որ մենք որոշեցինք lockdown-ի քաղաքականությունը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է: Ընդ որում ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին», — ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս ցուցանիշը ևս մեկ անգամ համոզում է, որ պետք է արվի մաքսիմալը lockdown-ի վերադառնալու անհրաժեշտությունից խուսափելու համար:

Թավիշի եւ «ամենաթողության» մասին ...

«Երբ վարչապետի կեցավայրից բրիֆինգներ էինք անում, դեռ էն ժամանակ, ասացի, որ մենք, ըստ էության, քայլում ենք և քայլելու ենք դժոխքի միջով, և նկատի ունեի հենց այն, որ ամեն օր կորոնավիրուսից մահվան դեպքեր ենք ունենում: Բայց էսօրվա տնտեսական ցուցանիշները, անկեղծ ասած, իրենց լավատեսությամբ ինձ համար շատ անսպասելի էին:

Եվ ուզում եմ ասել, որ էս վիճակագրությունը չի կարող կասկածելի համարվել մի պարզ պատճառով. այն ձևավորվում է գործատուների կողմից ներկայացրած հաշվետվությունների արդյունքում: Այսինքն՝ իրենք ասում են՝ այսքան աշխատավարձ ենք հաշվարկել և դրա դիմաց իրենք հարկ են վճարում, այսինքն՝ իրենք ինչքան շատ գրեն էս թիվը, էդքան շատ հարկ են վճարելու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև ասել է, որ առողջապահական առումով թվերը, ճիշտ է, նվազում են, բայց տնտեսական առումով կարող է այնպիսի կոլապս լինել, որ մենք չկարողանանք նույնիսկ տասնամյակով վերականգնվել:

Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94 աշխատատեղ: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է:

Մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 23 июня 2020 г.

(Visited 43 times, 1 visits today)