Օր առաջ Հայաստանը պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը երկու տարի շարունակ ընդդիմադիր դաշտում օրակարգ է ձևավորում և միակ քաղաքական ուժն է, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության զավթումից հետո, առանց հովհարային անջատումների, Փաշինյանի կառավարությանը եղել է ընդդիմություն։

«ՀՀԿ-ն առաջինն է եղել ընդդիմադիր դաշտում, որն առաջարկել է ազգային համախմբում, Արցախի հարցում և ազգային արժեքներով մտահոգ քաղաքական ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։ Մենք հստակ օրակարգ ենք տվել, ավելին՝ 2019 թվականին մենք առաջ բերեցինք արտահերթ ընտրությունների հարցը, քանի որ այս խորհրդարանը չի ներկայացնում հասարակության տրամադրությունները։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս կամ այն քաղաքական ուժի հետ համագործակցությանը, կարծում եմ՝ որևէ համագործակցություն չի կարող լինել ինքնանպատակ։ Ինքս տեսականորեն բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ տեսնում եմ համագործակցության եզրեր, բացի «Սասնա ծռերից», գրանտակեր սորոսականներից, Նիկոլ Փաշինյանից և նրա արբանյակներից»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև հավելեց, որ օրակարգի առաջարկողներն իրենք են, նաև հիշեցրեց, որ երկու տարի շարունակ, երբ իրենք պայքարում էին Նիկոլ Փաշինյանի ռեժիմի, դատարանների շրջափակման դեմ և Ռոբերտ Քոչարյանի ազատության համար, շատ քաղաքական ուժեր կա՛մ ջուր էին տանում Նիկոլ Փաշինյանին, հուշագիր էին ստորագրում, կա՛մ էլ միասին Կառավարություն էին ձևավորում։

Պարոն Փաշինյան,էս ի՞նչ ես խոսում ԱԺ ...

«Միակ ընդդիմադիր ուժը, որն այս երկու տարիների ընթացքում, առանց հովհարային անջատումների, պայքարել է իշխանազավթման դեմ՝ եղել ենք մենք և մեր ընկերները։ Այստեղ մրցակցության խնդիր չկա, եթե կլինեն ուժեր, որոնք պատրաստ կլինեն պայքարելու այս հակապետական ռեժիմի դեմ, թող պայքարեն։ Հանրապետական կուսակցությունն արտախորհրդարանական ամենամեծ քաղաքական ուժն է, Նիկոլի կազմակերպած խայտառակ ընտրություններում 60.000 քաղաքացի մեզ ձայն է տվել։ Որքան այն ժամանակ եմ հպարտ եղել, որ հանրապետական եմ, կրկնակի հպարտ եմ այսօր, որովհետև կարծում եմ՝ ՀՀԿ-ն այս իրավիճակում ամենասկզբունքային ուժն է։ Միևնույն ժամանակ՝ մենք կուսակցամոլ չենք, պատրաստ ենք ազգային օրակարգի շուրջ քննարկումներ իրականացնել, նաև իրականացրել ենք և դեռ կիրականացնենք շատ ու շատ քաղաքական ուժերի հետ։ Օր առաջ Հայաստանը պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանից»,- հավելեց նա։

Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ ...

Էդուարդ Շարմազանովը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Հանրապետականի ազդեցությունը ոչ միայն Հայաստանի ներսում է ուժեղ, այլև կուսակցության ազդեցությունը շատ մեծ է միջազգային կապերի առումով։

(Visited 30 times, 1 visits today)