Փաշինյանը կառավարությունում ասում է՝ նման գործելաոճ չեմ հանդուրժելու. իսկ որ ադրբեջանցիք մայիսից ՀՀ տարածքում են են ու դուրս չեն գալիս, դա հանդուրժո՞ւմ եք

Lurer.com | Ջազ ասում ենք, ջազ լսում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԿառավարությունում «տղա» է խաղում Փաշինյանը՝ թե բա նման գործելաոճ չեմ հանդուրժելու։

Իսկ որ ադրբեջանցիք մայիսից Սյունիքում ու Գեղարքունիքում հաստատվել են ու դուրս գալու մտադրություն անգամ չունեն, դա հանդուրժո՞ւմ եք։ Դե ինչի՞ դուրս գան, բան ասող չկա։ Մենք մեր վարչապետի պողպատե արժանիքները օգտագործում ենք միայն երկրի ներսում հաշվեհարդարի համար։

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում է. իր մոտ էր հրավիրել ՔՊ-ականներին -  Այսօր` թարմ լուրեր ՀայաստանիցԵս կողմ եմ՝ բոլոր նրանք (91թ-ից սկսած մինչև հիմա՝ ներառյալ այս իշխանությունները), ովքեր ավիրել են երկիրը, թող կանգնեն դատարանի առջև, բայց այսօր հրատապը իմ երկրի սահմաններն են, այլ թեմաները երկրորդական են։ Գիտե՞ք՝ ինչու։ Քանի որ 3 տարվա մեջ եթե դրանք էնքան հրատապ չգտնվեցին ու ընթացք չտրվեցին, նշանակում է՝ դրանք էդքան էլ հրատապ չէին։ Իսկ ինչու եմ հերթով տարբերակի կողմնակից, քանի որ մուլթիթասքինգ ի վիճակի չեն անել, գոնե էս իշխանությունը։
իսկական տղան չի թողնում, որ պետության սահմանների վրա ոտնձգություն լինի, իսկ եթե լինում է նման բան, լուծում է, եթե չի կարողանում լուծել, կոչվում է անկարող, իսկ անկարող մարդը գոնե տարրական արժանապատվություն է ունենում ու հրաժարվում մի պաշտոնից, քանի որ ի սկզբանե իր ինտելեկտուալ հնարավորությունները հերիքում են միայն բղավելու ու ատելություն քարոզելու համար, ոչ թե կառավարելու։

Փաշինյանին Ալիևը վիրավորում է, նվաստացնում է, բայց երկրի ներսում Փաշինյանին ծափահարում են։ Էն կողմից վիրավորում են, Փաշինյանը չի արձագանքում, բայց պողպատ է խաղացնում երկրի ներսում։ Ի դեպ, չիմացողների համար․ սիրելի վարչապետին նվիրված երգ կա Ադրբեջանում, գիտե՞ք։ Հա՛, մեկ էլ օղի։ Երևի տեսել են, որ շատ է սիրում խմել ու հետո մոռանալ ոտանավորի տողերը․․

Այն ամենը, ինչ պետք է իմանալ երկրի ղեկավարի մասին․․․ ծափեր։

(Visited 59 times, 1 visits today)