ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը կայացրեց որոշումը․ Հայկ Մարությանը պետք է …

Հայկ Մարությանը հայտնվել է․ վերջինս պատրաստվում է վերջնականապես իր կապՎարչապետապոեզոզուռնա». ինչ կասեին պաշտոնյաները Փաշինյանին, եթե չափածո  պատասխանեին նրանՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թիմակիցների մոտ հայտարարել է, որ այն անձինք, ովքեր ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց չեն աջակցել կամ առհասարակ իրենց հակադարձել են, իրենք պետք է սկսեն նրանց նկատմամբ կիրառել «պողպատե» մանդատը:

Փաշինյանի թիմը այդ մանդատն առաջինը օգտագործելու է Հայկ Մարությանի դեմ ու ամեն ինչ անում է, որպեսզի վերջինս հրաժարական ներկայացնի ու հեռանա: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հանձնարարել է մեխանիզմներ գտնել, մինչեւ անգամ Երեւանի ավագանու միջոցով Մարությանին անվստահություն հայտնել, եթե այն չստացվի, ապա անցնեն իրավական պրոցեսների:

Մեր տեղեկություններով այժմ աշխատում են այդ պրոցեսին հասնել Երեւանի ավագանու անվստահություն հայտնլու միջոցով: Այս պահին էլ խմորումներ են ընթանում, իսկ Մարությանն էլ անդրդվելի է, վերջինս էլ որոշել է «ատամներով» պահել իր աթոռը: Երեւանի քաղաքապետը իր շրջապատում հայտարարել է, որ ինքը չի զիջելու, քանի որ երեւանցիներն են իրեն ընտրել, ու Փաշինյանը չպետք է որոշի, թե երբ ինքը պետք է հեռանա: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին քաղաքապետի երկու թեկնածու ունի իր թիմում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով պատրաստվում է ամեն գնով հասնել քաղաքապետի պաշտոնին:

(Visited 246 times, 1 visits today)