Ստրկատիրական կարգեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում

Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր և ձեր տարբերությունը:


Զզվելի է տեսնել, թե ինչպես են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարձակվել իրենց նախկին գործընկերոջ վրա, որ նա համարձակվել է մեկնաբանել իր խմբակցությունից դուրս գալու պատճառները, որ իր անհամաձայնությունն է հայտնել խմբակցության և ղեկավարի կողմից տարվող քաղաքականությանը:
Մի անգամ էլ ապացուցվեց, որ այն ստրուկների կուսակցություն է՝ ստրուկներն էին մենամարտերում ոչնչացնում միմյանց, որպեսզի դուր գան ստրկատիրոջը, անկախ նրանից, որ դրանից առաջ ընկերներ են եղել:

Ես Քոչարյանի 5-րդ ալիքի Ագնեսայի ...
Մեր կուսակցությունից էլ ժամանակին դուրս են եկել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ալբերտ Բազեյանը, Վաղարշակ Հարությունյանը և ուրիշներ, բայց մենք երբեք նրանց մասին վիրավորական խոսք չենք ասել, չենք կտրել հարաբերությունները, հանդիպելիս ջերմ ողջագուրվում ենք: Սա է մարդկայինը:
Ինչ ասես, «ղազագրի» օպերացիան շարունակվում է»:

(Visited 83 times, 1 visits today)