Ռոբերտ Քոչարյանն Արցախում խժդժություններ է կազմակերպում

Ռոբերտ Քոչարյանն Արցախում խժդժություններ է կազմակերպում

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի փայլուն հաղթանակից ու քոչարյանական բանդայի ջախջախիչ պարտությունից հետո Արցախում փոքրիկ խմորումներ են տեղի ունենում:

Այն բանից հետո, երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին` Ստեփանակերտում փոքրիկ խժդժություններ սկսվեցին:
Այս ամենի հետևում կանգնած է անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս չի կարողանում մարսել իր խայտառակ պարտությունը և չի համակերպվել, որ ժողովուրդն ունի հիշողություն, որ ժողովուրդն ատում է իրեն, և որևէ պարագայում ժողովուրդն իր իշխանությունը չի հանձնի հայասպանին: Ստեփանակերտի փոքրիկ հանրահավաքին մասնակցում են ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի, ԱՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանի և ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի մարդիկ:Սույն անձինք այս աղմուկը բարձրացրեցին այն բանից հետո, երբ հասկացան, որ չեն կարող Հայաստանում իշխանությունը վերցնել և կառչած լինելով աթոռից ու պաշտոնից լծվեցին այս պահին Արցախի հարաբերական կայուն վիճակը խարխլելու գործին, որը ձեռնտու է միայն ու միայն Ադրբեջանին:
Նկատենք, որ Արցախի նախագահը, ով էլ որ լինի, չի կարող չշնորհավորել ՀՀ նոր ղեկավարին, ով էլ որ նա լինի: Արցախը երկրորդ հայկական պետությունն է և Հայաստանի անբաժան մասնիկը:
Որոշ շրջանակների հիշողությունը թարմացնելու համար նշենք, որ հատկապես Փաշինյանի կառավարման ժամանակ տարեկան 120 միլարդ դրամ գումար է հատկացրել Արցախին, նոր թափ է առել շինարարությանը, սոցիալական մի շարք ծրագրերով աջակցություն է տրվել և տրվում արցախցիներին:
Պետք էարձանագրել` քոչարյանական ռեժիմը կախվել է փրփուրներից և օգնում է Ադրբեջանին:

(Visited 374 times, 1 visits today)