Ռոբերտ Քոչարյանը шթեիստ է,այդ մարդն իրավունք ունի՞ խոսելու եկեղեցու մասին, նա չի կարող ներկայացնել հանրային կարծիք … (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը սկզբունքորեն չեմ դիտել ու չեմ էլ դիտելու։ Թող ինձ ների Մարդու իրավունքների պաշտպանը, բայց իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը հանրային տեսակետ ասելու իրավունք չունի»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 29-ին հարցազրույցին էր տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։

«Մարդը, ով իր իշխանությունը պահելու համար բոլոր ընտրությունները խախտել է, ով դրոշի ու զինանշանի մասին Սահմանադրությունում եղած բոլոր կետերը խախտել է…։ Մարդ, ով «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով Հայաստանի ունեցած ամբողջ գույքը հոժար կամքով հանձնել է ռուսներին, մարդ, ով Հայաստանի տնտեսությունը, իր ասելով, վերածեց կազմակերպված տնտեսության, բայց բաժանեց օլիգարխների միջև՝ հեշտ կառավարելու համար, իրեն ու իր ընտանիքի անդամներին տեղավորեց այդ դաշտում, տնտեսական գործունեությունից խոսելու իրավունք չունի։ Այդ մարդը մարդ սիրելուց կամ մարդկանց մասին խոսք ասելու իրավունք չունի, որովհետև այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որի արդյունքում տասը մարդ է զnհվել օրը ցերեկով՝ Երևանի հրապարակներում, ով իրեն «Բարև, Ռոբ» ասելու համար հայ քաղաքացուն սրճարանում իր պահակազորով սպшնել է։ Այդ մարդն իրավունք ունի՞ կրոնից խոսելու, երբ ինքն աթեիստ է, երբ իրեն խաչը մոտեցրին, ամբողջ հայության աչքի առաջ դիվահար եղավ ու չհամբուրեց։ Այդ մարդն այսօր խոսում է եկեղեցուց։ Այդքան եկեղեցի սիրող մա՞րդ է»,- եթերի ընթացքում ասել է Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

(Visited 79 times, 1 visits today)