Ջահել, հիշիր 2018 թվականին իմ կաբինետում քո ձեռքերի և ոտքերի դողը, էդ դողը շուտով վերադառնալու է․ Նիկոլ Փաշինյանը՝ Վահե Հակոբյանին

Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Հիմա էլ նոր ցավով են տառապում մեր ընդդիմադիրները, էդ ցավը կարելի է անվանել Նիկոլի չաքուճացավ, չաքուճախտ են կպել ոմանք։ Նիկոլի չաքուճը, Նիկոլի չաքուճը։

Yerevan.Today | Սյունիքի նախկին մարզպետը հեռացել է ՀՀԿ-իցԲա, գիտեիք, որ լեզուներիդ էիք տալիս՝ ուսապարկ, ուսապարկ, ուսապարկ։ Ուսապարկի հետ ըտենց կոմֆորտ էիք, հեսա չաքուճի հետ կծանոթանաք, նոր կտենաք ոնց է լինում։

Սկսած էդ Վահե Հակոբյան կոչվածից։ Ուրեմն, ջահել, հիշիր 2018 թվականին իմ կաբինետում քո ձեռքերի և ոտքերի դողը, էդ դողը շուտով վերադառնալու է և համակելու է քո ձեռները և քո ոտքերը։Բայց դու այլևս ինձ չես տեսնելու, դու աստղեր ես տեսնելու քո աչքերում, ինչպես քեզ նման անտաղանդ բռնցկամարտիկներն են շատ հաճախ աստղեր տեսնում իրենց աչքերում և ծիտիկներ իրենց գլխի շուրջ պտտվող»։

(Visited 286 times, 1 visits today)