պ-րն երրորդ նախագահ՝ ուրիշի անգլերեն խոսքը քմծիծաղով ակնարկելու փոխարեն, նախ փորձեք ավելի լավ խոսել մայրենի լեզվով

Աչքիս մերժված նախագահն ու իր քաղաքական թիմը որոշել են հարցազրույցների սերիալ հրամցնեն հասարակությանը, ընդ որում ամեն հարցազրույց նվիրված է լինելու մի կոնկրետ թեմայի ու դրանից դուրս ոչ մի հարցի, չի պատասխանելու։

Մի կողմ թողնենք, այն, որ ինքը ոչ թե մամլո ասուլիսներ է տալու, այլ հարցաքննությունների է հրավիրվելու, որոնց ժամանակ պատասխանեկու է մասնավորապես հարցերին, թե ինչո՞ւ էր իր ղեկավարած կուսակցությունը ատում ու արհամարհում սեփական ժողովրդին, ինչու էր ունեզրկում ու արտաքսում նրանց, խախտելով վերջիններիս ընտրության իրավունքը, ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների միջոցով հավերժացնելով սեփական կլանի վերարտադրությունըՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժի ժամը եկավ. Սարսափ ...

Անձամբ ես, կուզենայի ներկա լինել «Կոռուպցիան ու կաշառակերությունը ՀՀԿ իշխանության տարիներին» թեմայով ասուլիսին, որտեղ պ-րն նախագահին կուղղեյի հետևյալ հարցը՝
— Ու՞մ թողտվությամբ էին օրստօրե հարստանում տարբեր տրամաչափի պաշտոնյաները, համատարած ընչաքաղցության ֆոնին ինչպե՞ս էին բարգավաճում իշխանական բուրգի ներկայացուցիչները:Տնակային ավաններում, ցրտի ու անմարդկային կենցաղային պայմաններում մի կերպ գոյություն քարշ տվող ընտանիքների ֆոնին, ինչպիսի՞ ճոխության մեջ էին ապրում իր նեղ շրջապատը ու նրանց սպասարկուները։ Ու՞մ հաշվին, կամ ումից թալանած միջոցներով էին համեստ աշխատավարձ ստացող պաշտոնյաները տասնյակ միլիոն արժողությամբ աննկարագրելի չափսերի դղյակներ կառուցում, կամ ում էին փոխանցում թալանի մնացած մասը։ Եւ վերջում մի անձնական դիտողություն պ-րն երրորդ նախագահին՝ ուրիշի անգլերեն խոսքը քմծիծաղով ակնարկելու փոխարեն, նախ փորձեք ավելի պատվախնդիր լինել Ձեր արտաբերած մայրենիի նկատմամբ։
Ոչ թե պԸտի, այլ պիտի Ոչ թե ունթունել, այլ Ընդունել Ոչ թե գնհատել, այլ գնԱհատել Ոչ թե որևհետև, այլ որովհետև
Եվ այդպես շարունակ…

(Visited 1 433 times, 1 visits today)