Չուզողի աչքն էլ հանելա Գագիկ Ծառուկյանը.Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը այսօր ԱԱԾ-ի դիմաց իր դժգոհության խոսքն է արտահայտել ներկայիս իշխանությունների նկատմամբ:

Չեմ կարող ասել քանի հոգու են բերման ենթրակվել, բայց արդեն մի քանի մարդ բերման ենթրակվեց, ենթադրում եմ, որ կլինեն Կենտրոնի բաժնում ոստիկանության, բայց դա չի կարևոր, կարևորն այն է, որ այսօրվանից Հայաստանը դարձավ բռնապետություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարրաեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Այսօր քաղաքական ուժի ղեկավարի կարծիք հայտնելը կարող է հանգեցնել սրան: Գագիկ Ծառուկյանը ասել է իշխանությունը ձախողել է բոլոր ուղղություններով և պետք է փոխվի, լավ է արել, որ ասել է, չուզողի աչքն էլ հանել է Գագիկ Ծառուկյանը: Ախր մենք իրենց մասին էնքան բան գիտենք, բա որ մենք իրենց մասին սկսենք խոսել: Սա խուժանության գագաթնակետն է, սա քաղաքական այլախոհությունն օրորոցում խեղդելու ամենախայտառակ փորձն է և իրենք հաստատ պատժվելու են: Այսքան ոստիական են հանել, ինչի՞ համար են մարդկանց ծեծում ու տանում, կանանց են ծեծում, ինչի՞ համար»,- հայտարարեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ապօրինի հրաման կատարելը դատապարտելի է, այն բոլոր ոստիկանները ովքեր ներգրավված են այս ակցիայի մեջ, վաղը պատասխան են տալու ապօրինի հրաման կատարելու համար:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է առաջիկա ժամերին փորձեն անձեռնմխելիությունից զրկել Գագիկ Ծառուկյանին, այնուհտեև ձերբակալել, Պետրոսյանը պատսխանեց. «Այս անգրագետներից ամեն ինչ հավատում եմ, ամեն ինչ էլ սպասելի է»:

«Պատգամավորն ուզում է փողոցն անցնի, թևերը ոլորում են, սա խուժանության գագաթնակետն է, նման բան ոչ մի իշխանության օրոք չի եղել: Մենք որպես ընդդիմություն քննադատել ենք բոլոր իշխանություններին, բայց նման անպատկառություն, բացարձակ ապօրինություն որևէ իշխանության օրոք չի եղել: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան կոչեցյլաը, նա ո՞վ է, որ առանց որևէ փաստի ելնում է  իրեն դատարանի տեղ է դնում, դատավճիռ հրապարակում: Այ տղա, դու ո՞վ ես: Կամ դուք ձեր բանուգործը թողել եք, ժողովոհրդը սոված մեռնում է, փոխանակ ժողովրդի մասին մտածեն, ժողովրդի խնդիրը լուծեն, չգիտեմ՝ ինչի հետևից են ընկել: Բա որ Գագիկ Ծառուկյանը հանցագործ էր, բա ինչի՞ եք երեք տարի ընկած իր հետևից, ձեռքը բռնում եք հուշագիր եք ստորագրում, դողդոջուն ձեռքրեով Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ այսօր որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է պրտական է Գագիկ Ծառուկյանին, եթե ԲՀԿ-ի աջակցությունը չլիներ, երկրորդ անգամ չէր կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում: «Իրենք վախեցած են, միշտ էլ վախեցած մարդը հոգեվարքի նշաններ է դրսևորում, ավելորդ քայլեր է անում, բայց այս ամեն ինչը անպատասխան չի մնալու»,- եզրափակեց նա:

(Visited 95 times, 1 visits today)