Չարիքի իշխանությունը գնում է նոր արկածախնդրության . Իշխան Սաղաթելյան

09:30-in zangahareci Nikol Phashinyanin». Ishxan Saghatelyan | ՄԱՄՈՒԼ.ամ -  Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

«Չարիքի իշխանությունը գնում  է նոր արկածախնդրության՝ ի հաշիվ ՀՀ և Արցախի կենսական շահերի և սերունդների իրավունքների։

Տևական ժամանակ հայտարարում էինք, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները համատեղ իրականացնում են կուլիսային բանակցություններ, ինչը հերքվում էր Հայաստանի իշխանությունների կողմից։ Երեկ, նորից օտար աղբյուրից, այս դեպքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունից պարզ դարձավ, որ երկու երկրները պատրաստվում են հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակել։ Ակնհայտ է, որ բանագնացների նշանակմանը նախորդել են ժողովրդի թիկունքում իրականացված գաղտնի բանակցություններ, որոնք վերաճել են մի մակարդակի, երբ պետք է նշանակվեն բանագնացներ։
Հայտնի է, որ մինչև 2020 թ․ պատերազմը Թուրքիան Հայաստանին ներկայացրել է երեք հիմնական նախապայմաններ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի հետ առկա փաստացի սահմանի իրավական ճանաչում, Արցախյան հիմնախնդրից հրաժարում։ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ հայ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի և պատերազմի ելքից հետո Թուրքիան ավելացրեց ևս մեկ նախապայման՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի տրամադրում» Ադրբեջանին։

 

Араик Арутюнян так и не понял разницу между семейными, личными, партийными  и политическими отношениями – Ишхан Сагателян - aysor.am - Горячие новости  из Армении

ՀՀ օրվա իշխանությունները, կառավարության տխրահռչակ ծրագրով ըստ էության բավարարել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու թուրքական նախապայմանը, ինչի դրսևորումներից մեկն էլ Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի ամոթալի հայտարարությունն էր։ Արցախյան կարգավիճակի մասին պետական դիրքորոշման բացակայությունն էլ վկայում է թուրքական ևս մեկ նախապայմանի կատարման մասին։
Հատկանշական է, որ ՀՅԴ Բյուրոն դեռևս մարտի 16-ին, հաշվի առնելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, միջազգային և տարածաշրջանային զարգացումները և սեփական տեղեկությունները` հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած իշխանություններին խստորեն զգուշացրել էր՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետության 100-ամյա նպատակների իրագործում։

Իշխան Սաղաթելյանը կհրապարակի պատերազմի օրերին Փաշինյանի հետ հանդիպումների  մանրամասները | 24news

Սիրելի հայրենակիցներ, այլևս փաստ է, որ ՀՀ և Թուրքիայի իշխանությունների միջև կա գաղտնի պայմանավորվածություն։ Թուրքիան երբեք պատրաստ չի եղել առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ։
Չարիքի իշխանությունը հերթական անգամ դիմում է նոր արկածախնդրության՝ ի հաշիվ ՀՀ և Արցախի կենսական շահերի և սերունդների իրավունքների։
Երբ ասում էինք՝ պետք է կանխենք Հայաստանի թուրքացումը, նաև հենց սա նկատի ունեինք:
Ուշ չէ. համազգային դիմադրությունը կարող է վիժեցնել Թուրքիայի և նրանց սպասարկող ուժերի օրակարգը:

(Visited 121 times, 1 visits today)