Չակ Նորիսը տեսաուղերձով դիմել է Լուկաշենկոյին . «Եթե այդ ամենը, ինչ անում ես չվերջացնես, ես կգամ այդտեղ քեզ կլացացնեմ»

Հայտնի դերասան Չակ Նորիսը տեսաուղերձով դիմել է Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նա կոչով դիմել է Բելառուսի նախագահին, կոչ անելով դադարեցնել այն, ինչ հիմա կատարում է

«Ես ուզում եմ երկու խոսք ասել «Սաշային» : Դու գիտես , որ երբ ես կտրատում եմ սոխը , ես չեմ լացում՝ հակառակը սոխն է լացում : Եվ ուրեմն եթե դու չվերջացնես այն ինչ անում ես հիմա ՝ ապա ես կգամ քո նստավայրերից մեկը և կստիպեմ քեզ լացել» :

Լրատվամիջոցները սակայն արդարության համար նշում են, որ նման տեսաուղերձ ձայնագրելու համար Չակ Նորիսը պահանջում գումար: Փաստորեն դերասանը հետաքրքիր բիզնես աշխատանք է սկսել:

Այսպիսի մի տեսանյութ հայտնվեց վերջերս , որտեղ դերասան Էլիյա Վուդն իր զորակցությունն էր հայտնել Բելառուսում նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին, որը ձերբակալվել էր հունիսին:

(Visited 69 times, 1 visits today)