Շատ վատ է, եթե Իրանն ընկալում ունի, որ հայկական կողմը ներքաշված է ինչ-որ բաների մեջ. Ռոբերտ Քոչարյան

Verelq News | Роберт Кочарян будет допрошен в рамках дела по событиям 1  марта 2008 годаՉեմ կարող գնահատել, թե հակաիրանական որևէ գործընթացում Հայաստանի իշխանությունն այս պահին ներքաշված է, թե ոչ, բայց մի բան ակնհայտ է, որ այս իշխանությունն անընդհատ ներքաշված է ինչ-որ բաների մեջ։ Այս ինչ-որ բաները շատ քիչ առնչություն ունենեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հետ, այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին և ՀՀ վարչապետը հայտարարությանը, թե Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական որևէ դավադրության մեջ։

Նա ասաց, թե այս իշխանություններն իրենց այնպես են պահել, որ կա հետևյալ վստահությունը. «սրանց քթից բռնած միշտ կարելի է տանել այստեղ-այնտեղ, ներքաշել տարբեր գործընթացների մեջ»։

Քոչարյանի համոզմամբ՝ այդ պատճառով է, որ իրականական կողմի մոտ չկա վստահություն, որ այս իշխանությունը հերթական անգամ չի ներքաշվել ինչ-որ գործընթացի մեջ։

«Բայց որ Իրանի նկատմամբ կա ԱՄՆ-ի կողմից մեկուսացնելու ջանքեր, բոլորս գիտենք։ Արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական գործընթացների մեջ շատ դեպքում ընկալումն ավելի կարևոր է։ Ընկալումն է բերում գործողությունների՝ ուղղված քո երկրի դեմ։ Գնահատումն արդեն հետո է լինում։ Ընկալումը ձևավորում է որոշակի քաղաքական գիծ, և շատ վատ է, եթե այդ ընկալումն այսօր իրանական կողմն ունի, և մեկ հայտարարությամբ դու այդ ընկալումը չես վերացնելու։ Ընկալումը ձևավորվել է վերջին երեք տարվա ընթացքում քո վարքագծի պատճառով, նաև՝ մինչև այդ», — ասաց Ռոբերտ Քոչարյանը։

(Visited 31 times, 1 visits today)