Շատ կուզենամ տեսնել Ռոբերտ Քոչարյանին փողոց փակելիս, առաջարկում եմ` թող փորձի. աջակիցները իր հետ հանդերձ շատ մեծ հիասթափություն կապրեն. Ալեն Սիմոնյան

Շատ կուզենամ տեսնել ռոբերտ քոչարյանին փողոց փակելիս, առաջարկում եմ` թող փորձի։

«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանին կհակադարձեի՞ք, որն ասում է, որ բանավոր հայտարարվում է` «սիրում ենք ժողովրդին», բայց կորոնավիրուսի դեմ պայքարի հետևանքով մարդիկ մահանում են, դուք պարգևավճարներ եք ստանում, ինչը կոռուպցիա է և այլն, և հետևաբար արդեն իսկ հասունացել է ժամանակը` ձեզ ճանապարհել տուն, ինչպես որ եկել եք իշխանության, այսինքն` փողոց փակելով:

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ...

Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես անկեղծ լինեմ, ես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, չեմ դիտել, որովհետև նախ և առաջ չեմ կարևորում, անկեղծ չեմ կարևորում, հա գիտակցում եմ, հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձանցից մեկն է եղել, բայց ուղղակի չեմ կարևորել և չեմ դիտել: Տարբեր ԶԼՄ-ներից, տարբեր վերնագրերից, Ձեր նաև մեջբերումից ինչ-որ ինֆորմացիաներ ունեմ և կարող եմ ասել հետևյալը` ես շատ կուզենամ տեսնել Ռոբերտ Քոչարյանին փողոց փակելիս, ես շատ կուզենամ տեսնեմ, թե մարդը` փողոց փակող և խաղաղ ցույցեր անող մարդկանց դեմ բանակ հանած անձնավորությունը ոնց է հիմա փորձելու նույնն բանն անել:

Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունը ...

Ես իրեն առաջարկում եմ` թող փորձի, հիմա թող փորձի նման գործողություններ: Ես վստահ եմ, որ իր բոլոր, չգիտեմ, հազար կամ 2 հազար աջակիցները իր հետ հանդերձ շատ մեծ հիասթափություն կապրեն այն իրականությունից, որից իրենք շատ շուտվանից կտրվել են, այն է, որ Հայաստանի Հանրապետությունում իրենք որևէ աջակից չունեն ու մոտակա 15-20 տարվա մեջ դժվար թե ունենան»:

Բացի այդ նա նշել է, որ իրենց ասելիքը սեփական կաշին փրկելու, սեփական ունեցվածքը փրկելու, անցյալից խուսափելու գործընթաց է, որը Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու հետ որևիցե կապ չունի:

(Visited 66 times, 1 visits today)