Նիկոլ Փաշինյանը բոլորից փող էր վերցնում իր թերթում հերյուրանքներ չտպելու համար.Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն»։

«Նիկոլ Փաշինյանը նմանվել է փոքր, թույլ, կատաղած, հաչող և լաչառ շան, որն անընդմեջ հաչում է և կծում է բոլոր նրանց, որոնցից վախենում է։ Իսկ նա վախենում է բոլորից։ Այդ մարդկանց քանակն օրեցօր շատանում է և իր կատաղի հաչոցը օրեցօր շատանում է։ Ամենամեծ բանը, որից վախում է Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվությունն է և ապագան»,-ասել է նա։

Միքայել Մինասյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ապագայից վախենում է, որովհետև հասկացել է՝ հայ ժողովուրդն իրեն չի ներելու։
«Չի ներելու այս վիճակը, անընդմեջ սուտը, անթաքույց թալանը և չի ներելու մահերը։ Մահերը, որոնք Նիկոլ Փաշինյանի պատճառով կան»,-ասել է նա:

Մեգաձերբակալություն. Սերժ ...

Նախկին դեսպանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է Ադրբեջանի։

«Հայաստանը երբեք չի եղել արևելյան սուլթանատ՝ մեր բոլոր խնդիրներով։ Մենք միշտ եղել ենք եվրոպական քաղաքակրթության կոդ կրող ժողովուրդ և երկիր։ Նիկոլ Փաշինյանը շատ արագ վերցրեց ֆորմուլան, որով ղեկավարում է Իլհամ Ալիև Ադրբեջանը և կիրառեց դա Հայաստանում: Այն ինչ կատարվում է հիմա Հայաստանում, երբեք տեղի չի ունեցել Հայաստանի հետ»,-ասել է նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում.

Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն

Опубликовано Mikayel Minasyan Суббота, 20 июня 2020 г.

(Visited 39 times, 1 visits today)