Միջադեպ Հայկ Սարգսյանի և լրագրողի միջև. Անուշ Դաշտենցը հրավիրվել է ոստիկանություն` հաղորդում ներկայացնելու

Հայկ Սարգսյանը` նոր աղմկահարույց միջադեպի կենտրոնում.ինչ է սպասվոմ լրագրողի  հեռախոսը գողանալու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | Ֆակտոր տեղեկատվական ...Դռան շրխկոց՝ լրագրողի հարցին ի պատասխան. հերթական աղմկահարույց պատմության կենտրոնում հայտնված իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ երկար չշփվեց՝ ասաց միայն իր ասելիքն ու իր սենյակ գնաց՝ այլ հարցերի չպատասխանելով։

Իսկ երեկ «Հրապարակ»-ի լրագրող Անուշ Դաշտենցից հեռախոսը խլելը այսպես բացատրեց. «Իմ սահմանադրական իրավունքն է շրջել քաղաքում, և որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել: Ես ասում եմ, կներեք, չեմ ցանկանում ձեր հարցին պատասխանել, այնուհետև տվյալ կինը շարունակում է հարցեր ուղղել և հեռախոսը պահել իմ դեմքին, ինչի արդյունքում ես հեռախոսը վերցնում եմ, ջնջում եմ տվյալ հոլովակը, որը նկարել էր»:

Շիշ Բռնողը գողացել է լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և դիմել է փախուստի.  «Հրապարակ» |Հայկ Սարգսյանը, ով շաբաթներ առաջ նաև Ազգային ժողովում խլել էր Yerevan Today-ի լրագրողի խոսափողը ու մտել իր աշխատասենյակ, ասաց, որ հեռախոսը վերադարձրել է իր գործընկերոջ միջոցով: Ինքը՝ Անուշ Դաշտենցը հերքում է Հայկ Սարգսյանի պնդումները։ Նախ, հեռախոսը հետ է վերադարձրել ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ նույն խմբակցությունից մեկ այլ անձի միջնորդությամբ։

«Զանգահարեցի իրենց համապետական ցուցակի հայտնի անդամներից մեկին, պատմեցի կատարվածի մասին, և խնդրեցի, որ ինձ փոխանցեն այդ հեռախոսը», — ներկայացրեց լրագրողը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ լրագրողն աշխատանքից տուն վերադարձի ճանապարհին նկատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ հավաքված մարդկանց, նրանց շարքերում՝ պատգամավոր Հայկ Սարգսյանին, միացրել է հեռախոսն ու մոտեցել հարց տալու։ Դաշտենցը վստահեցրեց՝ պատգամավորին միայն մեկ հարց է ուղղել. «Անգամ շնորհավորեցի, որ նախօրեին նշանվել էր, ինքը շատ բարեկիրթ ասաց՝ շնորհակալություն, և ասացի՝ մի հարց եմ ուզում տալ, հարցրեցի գեներալ Մուրադովի բանակցությունների արդյունքի մասին, որ գեներալ Մուրադովը ձեռնունայն էր վերադարձել, ինչի մասին երեկ մամուլում արդեն տեղեկություններ կային: Հայկ Սարգսյանին այդ հարցն ահավոր զայրացրեց, նա չգիտեմ ոնց նկարագրեմ, վագրի պես ցատկեց իմ վրա, վերցրեց հեռախոսը և փորձեց ջնջել»:

Քանի որ հեռախոսը մատնահետքով է բացվում, Հայկ Սարգսյանը տեղում չի կարողացել ջնջել տեսանյութը, նստել է մեքենան անմիջապես ու հեռացել։ Շուրջ 40 րոպե հեռախոսը մնացել է պատգամավորի մոտ, այսինքն այդքան ժամանակ պատգամավորին հասանելի են եղել լրագրողի հեռախոսում գտնվող անձնական տվյալներն ու լուսանկարները։

30 տարի բանակ չենք ունեցել․ Անուշ Բեղլոյան | Onnet.amՀարցին, թե ինչպե՞ս է կարողացել պատգամավորը բացել մատնահետքով հեռախոսը, լրագրողը պատասխանեց, որ երկու անգամ մատնահետքը չճանաչելուց հետո հեռախոսը հնարավոր է լինում բացել թվերից կազմված կոդերի միջոցով, իսկ կոդը ընդամենը 1 թվերից է կազմված եղել:

Ոստիկանությունից արդեն արձագանքել են, լրագրողին հրավիրել են հաղորդում ներկայացնելու։

29-ամյա պատգամավորի վարքագիծը դատապարտելի է համարում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը. «Այն մարդը, որը չի կարողանում լրագրողի, լրատվամիջոցի հետ շփվել, ուրեմն ինքը իրավունք չունի առհասարակ զբաղվել քաղաքականությամբ: Քանի որ սա առաջին անգամը չէ, որ կրկնվում է, ընդ որում՝ նույն ձեռագրով, կարծում եմ, որ Ազգային ժողովի ղեկավարությունը պետք է հետևություններ անի, սա քննարկման առարկա դարձնի, գնահատական տա: Նույնը ես կակնկալեի, օրինակ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունից»:

Խորհրդարանում լրագրողներին տված մեկնաբանությունը ցույց է տալիս, որ Սարգսյանը վատ պատկերացում ունի, թե հանրային գործիչը որքանով պետք է հասանելի լինի և պատասխանի լրատվամիջոցների հարցերին։ «Լրագրողն իրավունք ունի քաղաքական գործչից որևէ հարցի պատասխան ստանալ, մյուս կողմից, իհարկե, քաղաքական գործչի իրավունքն է պատասխանել կամ չպատասխանել: Լրագրողն իր հերթին նույնպես պետք է հարգի իր դիմացինի իրավունքը՝ չպատասխանելու կամ խուսափելու պատասխանից: Այս պատգամավորն ուղղակի պատկերացում չունի, որ այդ գործելաոճը քաղաքական գործչի համար չէ, սա ուղղակի փողոցային վարվելակերպ է», — նշեց Մելիքյանը:

Եթե անգամ չի կիրառվել ֆիզիկական բռնություն, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն դատապարտելի արարք է՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով, ասում է Աշոտ Մելիքյանը, և ըստ նրա, այս պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտվել է։

Հայկ Սարգսյանի արարքը բացարձակ անընդունելի է համարել նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա ևս կարծում է, որ պատգամավորի արարքում կա իրավախախտում:

(Visited 79 times, 1 visits today)