Մեր 15 եղբայրները վերադառնում են գերությունից։ Աստված ջան շնորհակալ ենք 🙏

Մեր 15 եղբայրները վերադառնում են. Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 հայ ռազմագերու` Աղդամի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Այս մասին  հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

Գերիների հանձնումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին՝ Թբիլիսիի պաշտոնյաների աջակցությամբ, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների  ակտիվ շփումների շնորհիվ մենք մոտենում ենք հայերի կողմից ականապատված տարածքների վերաբերյալ որոշակի տեղեկատվության ստացմանը»:

(Visited 49 times, 1 visits today)