Կարեն Քոչարյանը այն բիզնեսմենների մասին, ովքեր նաև դառնում են ԱԺ պատգամավոր

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

՛՛Ճիշտն ասած, վերջին 20-25 տարիների ընթացքում անկեղծ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնք ունակ են զբաղվել սեփական բիզնեսով և ունեն համապատասխան կարողություն, բայց միևնույն է որոշում են «ծառայել ժողովրդին» և գնում են Ազգային Ժողով: Տղերք, լուրջ, հո դուք մազոխիստ չեք: Ի՞նչ է տալիս այդ մանդատը ինձ պարզ չէ:

Ընկերոջ մասին կարծիք ասելը կոռեկտ ...

Բայց հաստատ կարող եմ ասել ինչ է տալիս մանդատի բացակայությունը` ազատ փարթիներ, լրագրողների յազվա հարցերի ու հեռախոսների իսպառ բացակայություն, որ ընկերոջ ավտոն ուզենաք կքշեք, ուզեք շաքարավազ կբերեք` ուզեք բանան, կուզեք ծնունդ կնշեք` կուզեք կնունք: Ու այդ ամենը առանց ԴԻՄԱԿ:
Այնպես որ ԱԺ գնալուց առաջ ԼԱՎ մտածեք՛՛:

(Visited 52 times, 1 visits today)