Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետը

Lurer.com | Ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետը. Hraparak.amԻնչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը։

Տեղեկության համաձայն՝ Խլղաթյանը ձերբակալվել է ենթադրյալ կաշառք տալու կասկածանքով

«Ձերբակալման նպատակը ընտրություններից առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու նպատակ է հետապնդում»,-նշեց նա։

Պապոյանի խոսքով՝ Խլղաթյանին բերման են ենթարկել, երբ վերջինս իր մեքենայով երթևեկելիս է եղել։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսին Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է ներկայացրել քաղաքապետի պաշտոնից։

Նա Արմավիրի քաղաքապետ է ընտրվել 2004թ., հետագայում վերընտրվել է, մինչ այդ զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը:

(Visited 39 times, 1 visits today)