Ինչո՞ւ ես կատաղել, Նիկոլ ջան. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Պարոն աննախադեպը դարձյալ հիստերիկ ցնցումների մեջ է: ԱԺ ամբիոնը ճղճղոցի հարթակ դարձրած ոչ բարով վարչապետն այդպես էլ չգիտակցեց, որ երկրի ղեկավար է, ոչ թե ամբոխավար,

որ պետք է պայքարել վտանգների՝ առողջապահական, տնտեսական եւ սոցիալական կոլապսի դեմ, ոչ թե ճղճղալ, եւ պետությունը տանել քաղաքացիական բախումների:

Մի կանխատեսում էլ ես անեմ, պրն. աննախադեպ:

Ապագա խորհրդարանական ընտրություններում հաջողություն չեն ունենալու նրանք, ովքեր խաբել են ժողովրդին՝ «կախարդական փայտիկի», «թռիչքային զարգացման», «երկրում աղքատություն չի լինելու», «ներդրումային բումի», «կորոնավիրուսն ում շունն է» հեքիաթներով,

ովքեր թաղել են ժողովրդավարությունն ու պետական ինստիտուները՝ հարձակվելով Սահմանադրության, ԱԺ-ի, ՍԴ-ի, դատարանների, ԶԼՄ-ների, ընդդիմախոսների վրա,

На изображении может находиться: 1 человек

ովքեր հարձակվել են ազգային եւ հոգեւոր սուրբ արժեքների վրա՝ պատերազմ հայտարարելով ընդդեմ հայագիտության եւ եկեղեցու,

ովքեր տրանսգենդերության պրոպագանդան բարձրացրել են ԱԺ բարձրագույն ամբիոն,

ովքեր քաոսի են վերածել քաղաքական եւ հանրային կյանքը՝ սեփական հայրենակիցներին, հերոսներին «թուրք» եւ «դավադիր» անվանելով, իսկ իրական թշնամու առաջ «կանաչ լույս» վառելով, բանակցային գործընթացում տարիների ջանքն ու ձեռքբերւմները հողին հավասարեցնելով:

ՌԴ-ի հետ հարուստ օրակարգ ունենք ...

Եւ վերջապես, հայ զինվորին մորթելու հրաման արձակող Ալիեւին «կիրթ եւ կառւցողական» անվանելով:

Ինչո՞ւ ես կատաղել, Նիկոլ ջան: Չլինի՞ փայլատակում ես ունեցել ու հասկացել ես, որ խայտառակության մեջ ես:

Հ.Գ. Ոչ, փոքրիկ բռնապետին:

(Visited 74 times, 1 visits today)