Ժողովրդին ի՞նչ էիք արել, որ Ձեզ քվե չտվեց իշխանություն ձևավորելու համար․․ միայն տեսնեք՝ ինչ պատասխանեց Քոչարյանը լրագրողի այս հարցին

3 տարվա ընթացքում տեսանք, թե ինչ եղավ մեր պետության հետ՝ պատեր ազմ, տարածքային կորուստներ, կորոնավիրուսի համավարակ, տնտեսական և սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Հետաքրքիր է, դուք ի՞նչ էիք արել ժողովրդին, որ

այս ամենից հետո նրանք իրենց քվեն նորից տվեցին այս իշխանությանը, որ այսքան դժբախտություն էր բերել մեր ժողովրդի գլխին: Ի՞նչ էիք արել, որ չկարողացան ձեզ ներել: Անդրադառնալով Factor.am-ի այս հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու

Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Ձեր հարցադրումը ինձ համար հասկանալի չէ: «Հայաստան» դաշիքն այսօր քվեներով 2-րդն է, սա նշանակում է շատ լուրջ կարգավիճակ երկրում: «Հայաստան» դաշինքի ձևավորումից հետո ամբողջությամբ փոխվեց ընդդիմադիր դաշտը: Սա մեր ազդեցության, մեր կշիռի արտահայտությունն է,

սա պետք է գնահատել… Մենք հնարավորություն ունենք ավելի ակտիվ աշխատելու, դուք կտեսնեք, թե մեր կշիռն ուր է հասնելու»: Ճշտող հարցին, թե արդյո՞ք չէր արել մի այնպիսի բան, որի համար ժողովուրդը նրան քվե չի տվել իշխանություն

ձևավորելու համար, Քոչարյանն արձագանքեց. «Անկեղծ ասած, ձեր հարցը չեմ հասկանում: Ես կարող եմ ասել՝ ես ինչ եմ արել… ամբողջ երկիրն ենք կառուցել, մեր արածը մարդկանց հիշեցրելենք և ստացել ենք ձայների քսանմեկ տոկոսը»:
Մանրամասները՝ տեսանյութում:

(Visited 162 times, 1 visits today)