Թող մտքներից հանեն, չի լինելու երբևէ զիջում դուխով Վարչապետից դուխը փոխանցվում է բոլորին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հեռանկար»-ում հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով բանակցային գործընթացին, հայտարարել է, որ չի լինելու երբևէ զիջում, և երբևէ չի էլ լինելու կարգավորման չբալանսավորված լուծում։

«Եվ այդ առումով է, երբ մենք խոսում էինք, արտահայտվում էինք շատ պարզ երկու բառով՝ ստատուս և անվտանգություն։ Եվ այդ երկու բառն իրենց մեջ պարունակում են բավական մեծ բովանդակություն, սուբստանցիա։ Քանի որ ստատուսը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ազատ կամարտահայտման գործառույթի իրականացմանը՝ առանց սահմանափակումների և իրավական ուժ ունեցող արդյունքով։ Դրանք վերաբերում են անվտանգության այնպիսի համակարգի, որը չի խախտում, չի ստեղծում վտանգներ Արցախի համապարփակ անվտանգության համար, որի համար Հայաստանն այսօր շարունակում է մնալ միակ երաշխավորը։

Ինչու է զայրացել վարչապետը. Զոհրաբ ...

Այս երկուսն ունեն այդ խորքային, բովանդակային նաև մանրամասները, որոնց մասին մենք երկու տարի հետևողականորեն խոսել ենք և լսել ենք մյուս կողմին, թե ինչպես են նրանք ընկալում և ինչպես են պատրաստ մեզ հետ աշխատել այդ առումով», — ասել է արտգործնախարարը։

(Visited 230 times, 1 visits today)