«Զգուշացե՛ք uատшնայի թանկարժեք ծnւղшկներից». Իրանի ազգшյին անվտшնգnւթյան գերագույն խորհրդի քարտուղարը սnւր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին սուր արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևի՝ Իրանի և Հայաստանի մասին արած ստահոդ հայտարարություններին այն մասին, թե իբր Հայաստանն ու Իրանը համագործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շամխանին թվիթերի էջում շեշտել է, որ հարևանության սկզբունքներն անտեսելը և կեղծ հայտարարությունները չեն կարող տակտի նշան լինել: «Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը: Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից»,-շեշտել է քարտուղարը:

ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանն Իրանի հետ մասնակցել է դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությանը: ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ անհիմն պնդմանը՝ ընդգծել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրան-Հայաստան համատեղ Алиев считает преждевременным обсуждать вопрос миротворцев в Карабахе |  Новости | Известия | 10.10.2020համագործակցության մասին:

Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք:

(Visited 46 times, 1 visits today)